Կրիպտո

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+0.00 EUR SELL - 445.50-1.00
OIL:  BRENT - 79.38+8.43 WTI - 72.62+8.36
COMEX:  GOLD - 5405.00+2.37 SILVER - 95.15+1.41
COMEX:  PLATINUM - 2400.10+1.12
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 157.15+0.72 EUR/GBP - 1.1701-0.92
FOREX:  EUR/USD - 1.1701-0.92 GBP/USD - 1.3325-1.18
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58057.24-1.35 TOPIX - 3898.42-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 26059.85-2.14 SSEC - 4182.59+0.47
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
02/03/2026  CBA:  USD - 376.88-0.12 GBP - 505.17-2.8
02/03/2026  CBA:  EURO - 442.38-2.4
02/03/2026  CBA:  GOLD - 63278+645 SILVER - 1090.2+42.6
Փաստերի վերականգնում․ Binance-ի համապատասխանության համակարգը
02/03/2026 21:07
Կիսվել

Փաստերի վերականգնում․ Binance-ի համապատասխանության համակարգը

Binance-ի համապատասխանության համակարգի վերաբերյալ վերջին հրապարակումները, մեղմ ասած, ոչ ճշգրիտ են։ Դրանք ներկայացնում են խեղաթյուրված պատկեր՝ հիմնված նախկին աշխատակիցների կեղծ պնդումների վրա, և արտացոլում են կրիպտոարդյունաբերությունում կիրառվող վերահսկողական ստանդարտ գործընթացների ոչ բավարար ըմբռնում։ Նկարագրված դեպքերում Binance-ը գործել է խիստ իր սահմանված ընթացակարգերի շրջանակում՝ ցուցաբերելով նախաձեռնողական արձագանք, համագործակցելով իրավապահ մարմինների հետ և փոխանցելով տեղեկատվություն կարգավորող մարմիններին։

Փաստերը հետևյալն են․ Binance-ի համապատասխանության համակարգը արդյունավետ է և տվյալ դեպքերում գործել է պատշաճ կերպով։ Դրան հակասող ցանկացած պնդում չի համապատասխանում իրականությանը։ Binance-ը տիրապետում է ոլորտում լավագույններից մեկը համարվող համապատասխանության (compliance) համակարգի, որը շարունակաբար և հետևողականորեն ամրապնդվում է։ Ռիսկերի վերաբերյալ հավաստի տեղեկությունների ի հայտ գալու դեպքում իրականացվում է քննություն, կիրառվում են ռիսկերի նվազեցման միջոցառումներ, փակվում են հաշիվները և տեղեկացվում են համապատասխան պետական և վերահսկողական մարմինները։ Պատժամիջոցային ռիսկերին առնչվող գործարքների բաժինը 2024 թվականի հունվարին արձանագրված 0,284%-ից նվազել է մինչև 0,009%՝ 2025 թվականի հուլիսին, ինչը կազմում է 96,8% կրճատում։

Համապատասխանությունը որպես պատասխանատվության հիմք

Համաշխարհային ֆինանսների ցանկացած ոլորտում անբարեխիղճ մասնակիցների հետ կապված ռիսկերը անխուսափելի են։ Ֆինանսական կազմակերպության պատասխանատվության հիմնական ցուցանիշը ոչ թե ռիսկերի բացակայությունն է որպես այդպիսին, այլ դրանք ժամանակին բացահայտելու, ուսումնասիրելու, նվազեցնելու և պատշաճ կերպով համապատասխան մարմիններին հաղորդելու կարողությունը։

Վերջին հրապարակումները անտեսում են գործառնական գործընթացների բարդությունը և չեն արտացոլում, թե ինչպես է համապատասխանության գործառույթը գործնականում իրականում իրականացվում։

Փաստն այն է, որ Binance-ի համապատասխանության համակարգը ուժեղ է և վերջին տարիներին դարձել է առավել արդյունավետ։ Վերջին երկու տարիների ընթացքում ընկերությունը՝

  • ընդլայնել է պատժամիջոցային սքրինինգի և գործարքների մոնիթորինգի գործիքակազմը,
  • հարյուրավոր միլիոնավոր ԱՄՆ դոլարներ է ներդրել համապատասխանության ենթակառուցվածքների զարգացման մեջ,
  • ձևավորել է թվային ակտիվների ոլորտում ամենախոշոր համապատասխանության թիմերից մեկը,
  • ամրապնդել է կառավարման անկախությունն ու խորհրդի կողմից իրականացվող վերահսկողությունը։

Նշված փոփոխությունները կրել են կառուցվածքային բնույթ, և վիճակագրական տվյալները հաստատում են դրանց արդյունավետությունը։

Binance-ի համապատասխանության համակարգի հիմքերը

Binance-ը հարյուրավոր միլիոնավոր ԱՄՆ դոլարներ է ներդնում իր համապատասխանության համակարգի զարգացման մեջ։ Այդ միջոցների զգալի մասը ուղղվում է միջազգային մակարդակի մասնագիտական թիմի ձևավորմանը։

2026 թվականի սկզբի դրությամբ՝

  • 593 աշխատակից ամբողջ դրույքով զբաղված է Compliance ստորաբաժանումում,
  • 978 աշխատակից և պայմանագրային մասնագետ իրականացնում է համապատասխանության հետ կապված գործառույթներ հաճախորդների սպասարկման, տեխնոլոգիաների և արտադրանքի ուղղություններում։

Ընդհանուր առմամբ ավելի քան 1 500 մասնագետ՝ գլոբալ անձնակազմի շուրջ 25%-ը, ներգրավված է համապատասխանության գործառույթներում։

Ընկերությունում գործում են պատժամիջոցների, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ֆինանսական հանցագործությունների քննության և հատուկ հետաքննությունների մասնագիտացված թիմեր։ Նրանց գործունեությունը ապահովվում է կորպորատիվ կառավարման, որակի վերահսկման և վերապատրաստման համակարգերով։

Համապատասխանության ոլորտում քննությունները իրականացվում են անկախ և չեն ենթարկվում բաժնետերերի կամ ղեկավարության ազդեցությանը։ Թեև Chief Compliance Officer-ը հաշվետու է կառավարման կոմիտեին, որոշումները կայացվում են բացառապես օրենսդրության և սահմանված ընթացակարգերի հիման վրա՝ առանց առևտրային շահերի հաշվառման։

Լիցենզավորում, ստուգումներ և համագործակցություն իրավապահ մարմինների հետ

Բացի 20 իրավասություններում ստացված լիցենզիաներից, գրանցումներից և թույլտվություններից, Binance-ը դարձավ առաջին կրիպտոբորսան, որը ստացել է լիարժեք թույլտվություն FSRA ADGM կարգավորող համակարգի շրջանակում։

Վերջին 18 ամիսների ընթացքում ընկերությունը անցել է մի շարք անկախ արտաքին ստուգումներ, ներքին աուդիտներ, կարգավորող մարմինների տեսչական ստուգումներ և վերահսկողական գնահատման ընթացակարգեր տարբեր իրավասություններում։ Այս գործընթացները հնարավորություն են տվել լրացուցիչ ամրապնդել կառավարման համակարգը, որակի վերահսկումը, հաճախորդների նույնականացման (KYC) ընթացակարգերը և ռիսկերի մոնիթորինգը։

Binance-ը ակտիվորեն համագործակցում է իրավապահ մարմինների հետ։ 2025 թվականին ընկերությունը՝

  • աջակցել է ավելի քան 131 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ապօրինի գործունեության հետ կապված միջոցների բռնագանձմանը,
  • մշակել է աշխարհով մեկ իրավապահ մարմիններից ստացված ավելի քան 71 000 հարցում,
  • անցկացրել է ավելի քան 160 ուսուցողական սեսիա՝ կրիպտոհանցագործությունների դեմ պայքարի կարողությունների ամրապնդման նպատակով։

Պատժամիջոցային ռիսկերի կառավարում

Binance-ը կառուցել է ոլորտում ամենահամապարփակ պատժամիջոցային համապատասխանության համակարգերից մեկը։ Ընկերությունը մշտապես կատարելագործում է պատժամիջոցային սքրինինգը, գործարքների մոնիթորինգը, դրամապանակների ստուգումը, ռիսկերի տիպաբանությունների բացահայտումը և էսկալացիայի ընթացակարգերը։

Պատժամիջոցային ռիսկերին (ուղղակի և անուղղակի) առնչվող գործարքների բաժինը 2024 թվականի հունվարին արձանագրված 0,284%-ից նվազել է մինչև 0,009%՝ 2025 թվականի հուլիսին, ինչը կազմում է 96,8% նվազում։

Իրանական կրիպտոբորսաների հետ կապված գործարքների առնչությամբ՝ 2024 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ուղղակի փոխգործակցությունը կրճատվել է ավելի քան 97,3%-ով՝ 4,19 միլիոն ԱՄՆ դոլարից մինչև 110 000 ԱՄՆ դոլար։

Binance-ը ցուցադրել է պատժամիջոցային ռիսկերի կառավարման լավագույն արդյունքները՝ համեմատած տասը խոշոր միջազգային բորսաների հետ։

Կարևոր է հաշվի առնել, որ հրապարակային բլոկչեյնները իրենց բնույթով թույլ են տալիս միջոցների փոխանցում բորսայի դեպոզիտային հասցեներին՝ առանց նախնական համաձայնեցման։ Բլոկչեյնային որևէ հարթակում ռիսկի լիակատար բացառումը հնարավոր չէ։ Հենց այդ պատճառով բորսաները կիրառում են բարդ մոնիթորինգի և հետագա վերահսկման համակարգեր՝ միջոցների մուտքից հետո ռիսկերը բացահայտելու և նվազեցնելու նպատակով։

Վերջին հրապարակումները չեն արտացոլում ամբողջական պատկերը

Լրատվամիջոցներում հրապարակված նյութերը հիմնված են ոչ ամբողջական և խեղաթյուրված տեղեկատվության վրա։ Թեև ընկերությունը չի կարող բացահայտել կոնկրետ օգտատերերի վերաբերյալ մանրամասներ՝ ընթացիկ քննությունները չվտանգելու նպատակով, Binance-ը կարող է պարզաբանել գործողությունների ընթացակարգը։

Ինչ է քննվել

Նշված երկու դեպքերում իրականացվել է կառուցվածքային ներքին քննություն՝ կիրառելով բլոկչեյն-վերլուծության առաջատար գործիքներ, ներքին քննության ընթացակարգեր, իրավապահ մարմինների հետ համակարգում և ռիսկերի շարունակական նվազեցման միջոցառումներ։

Քննության արդյունքում պարզվել է, որ հարթակի օգտագործման պահին համապատասխան օգտատերերը ընդգրկված չեն եղել պատժամիջոցային ցուցակներում, իսկ գործարքները չեն առաջացրել ստանդարտ մոնիթորինգային գործիքների ազդակներ։

Այնուամենայնիվ, լրացուցիչ տեղեկատվության ստացումից հետո Binance-ը անմիջապես ակտիվացրել է համապատասխանության բոլոր մեխանիզմները։

Քննության ընթացքը

Քննությունը սկսվել է 2025 թվականի կեսերին՝ արտաքին իրավապահ մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա։ Այնուհետև գործընթացն իրականացվել է սահմանված ընթացակարգի համաձայն՝ փաստաթղթավորված վերլուծություն, էսկալացիա և ռիսկերի շարունակական գնահատում։

Քննության զարգացման ընթացքում համապատասխան հաշիվները փակվել են, իսկ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան կարգավորող և պետական մարմիններին։

Դեպքերից մեկում բացահայտվել է միջոցների բազմաստիճան («multi-hop») փոխանցման բարդ սխեմա՝ մի քանի դրամապանակների միջոցով։ Binance-ի համապատասխանության ընթացակարգերը հնարավորություն են տվել բացահայտել և կանխել այդ անուղղակի կապը։

Ընկերությունը չի ազատել աշխատակիցների համապատասխանության քննությունների համար

Այն հաղորդումները, թե աշխատակիցները ազատվել են աշխատանքից՝ համապատասխանության քննություններ իրականացնելու համար, չեն համապատասխանում իրականությանը։

Որոշ աշխատակիցներ լքել են ընկերությունը ներքին ստուգումից հետո, որի ընթացքում արձանագրվել են տվյալների պաշտպանության և գաղտնիության կանոնների խախտումներ։ Նման խախտումները համարվում են լուրջ և կարող են հանգեցնել կարգապահական միջոցների կիրառման։ Binance-ը պահպանում է ներքին էսկալացիայի հստակ ընթացակարգեր և ակնկալում է տեղեկատվության պատասխանատու կառավարում։

Մեկնաբանություններ

Binance-ի գլխավոր գործադիր համատնօրեն (Co-CEO) Ռիչարդ Տենգը հայտարարում է, որ ընկերությունը էապես ամրապնդել է իր համապատասխանության (compliance) համակարգը՝ հատկացնելով զգալի ռեսուրսներ կայուն և պատասխանատու ենթակառուցվածք ձևավորելու համար։ Նա կտրականապես մերժում է վերջին մեդիա մեղադրանքները՝ դրանք բնորոշելով որպես մոլորեցնող և փաստականորեն ոչ ճշգրիտ, և ընդգծում է, որ Binance-ը նախաձեռնողական կերպով համագործակցում է կարգավորող և իրավապահ մարմինների հետ ամբողջ աշխարհում։

Միայն 2025 թվականին ընկերությունը պատասխանել է ավելի քան 71 000 իրավապահ հարցումների, աջակցել է ավելի քան 130 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ապօրինի միջոցների բռնագանձմանը և 18 ամսվա ընթացքում մոտավորապես 97%-ով կրճատել է պատժամիջոցների հետ կապված ազդեցությունը (sanctions-related exposure)։

«Ուստի, երբ հրապարակումները ենթադրում են անտարբերություն կամ չհամագործակցելու վարքագիծ, դա պարզապես հակասում է փաստերին։ Մենք շարունակելու ենք կատարելագործվել և թույլ կտանք, որ աշխատանքն ինքն իր մասին խոսի։ Մենք չենք շեղվի աղմուկից»։

Թենգը ընդգծում է, որ Binance-ի ներկայիս համապատասխանության համակարգը արտացոլում է լուրջ ներդրումներ, գլոբալ համագործակցություն և ռիսկերի չափելի նվազեցում։ Նրա խոսքով՝ ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ թափանցիկության, հաշվետվողականության և շարունակական բարելավման սկզբունքներին՝ անկախ արտաքին քննադատությունից։

Binance-ի համապատասխանության գլխավոր պատասխանատու (Chief Compliance Officer) Նոա Պերլմանը հայտարարում է, որ ընկերությունը վերջին տարիներին հիմնովին վերակառուցել է իր համապատասխանության (compliance) համակարգը՝ ներդնելով հարյուրավոր միլիոնավոր ԱՄՆ դոլարներ և ձևավորելով գլոբալ թիմեր, որոնք կենտրոնացած են պատժամիջոցների վերահսկման, ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, քննությունների և հետախուզական (intelligence) վերլուծության ուղղություններով։ Նա ընդգծում է, որ համապատասխանության վերահսկողական մեխանիզմները ինտեգրված են ընկերության առօրյա գործառնական գործունեության մեջ, իսկ այն պնդումները, թե այս աշխատանքը անտեսվել է, խեղաթյուրում են իրական պատկերը։

Պերլմանի խոսքով՝ երբևէ որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից համապատասխանության հետ կապված մտահոգություններ բարձրացնելու համար, և քննությունների արդյունքները դիտարկվում ու իրականացվում են սահմանված ընթացակարգերի համաձայն։ Անդրադառնալով իրանական կապ ունեցող գործարքների վերաբերյալ պնդումներին՝ նա նշում է, որ ընկերության ներքին վերանայումը չի հայտնաբերել ապացույցներ այն մասին, որ օգտատերերը տվյալ ժամանակահատվածում գործարքներ են իրականացրել պատժամիջոցների ենթարկված անձանց կամ դրամապանակների հետ՝ ընդգծելով, որ որոշ դրամապանակներ պատժամիջոցների ցուցակներում ներառվել են միայն այն բանից հետո, երբ համապատասխան գործունեությունն արդեն ավարտվել էր։

«Binance-ի ներքին վերանայումը չի հայտնաբերել ապացույցներ, որ Binance-ի օգտատերերը տվյալ գործունեության ժամանակահատվածում գործարքներ են իրականացրել պատժամիջոցների ենթարկված անձանց կամ դրամապանակների հետ։ Ներգրավված օգտատերերից ոչ մեկը պատժամիջոցների ենթարկված չի եղել։ Ֆոնդեր ստացող դրամապանակներից ոչ մեկը գործարքների պահին ներառված չի եղել պատժամիջոցների ցուցակում։ Ավելին, վերջնական ստացող դրամապանակները իրավապահ մարմինների կողմից պատժամիջոցների ենթարկված են ճանաչվել միայն այն բանից հետո, երբ տվյալ գործունեությունն ավարտվել էր»։

Պերլմանը պնդում է, որ Binance-ում գործում է կառուցվածքային, արձագանքող և վստահության վրա հիմնված համապատասխանության մշակույթ, որտեղ բարձրացված մտահոգությունները ենթարկվում են էսկալացիայի և պատշաճ քննության։ Նրա համոզմամբ՝ ընկերության քննողական գործընթացներն ու ռիսկերի վերահսկման մեխանիզմները գործել են իրենց նպատակային նշանակությանը համապատասխան՝ արտացոլելով, թե ինչպիսին պետք է լինի արդյունավետ համապատասխանության ծրագիրը։

Binance-ը թվային ակտիվների ոլորտում ունի ամենաուժեղ համապատասխանության համակարգերից մեկը, որը շարունակաբար զարգացվում և ամրապնդվում է։

Նկարագրված դեպքերում ընկերության համապատասխանության գործառույթը գործել է արդյունավետ և օրենքի պահանջներին համապատասխան։ Binance-ը շարունակելու է պաշտպանել օգտատերերին, համագործակցել իրավապահ մարմինների հետ և զարգացնել թվային ակտիվների ենթակառուցվածքները՝ հիմնվելով թափանցիկության և բարեխղճության սկզբունքների վրա։

02/03/2026
դրամ
Դոլար (USD)
376.88
-0.12
Եվրո (EUR)
442.38
-2.4
Ռուբլի (RUR)
4.8762
-0.0047
Լարի (GEL)
140.04
-0.95
63278
+645
Արծաթ
1090.2
+42.6