Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎիվաՍել-ՄՏՍ. հատուկ խաղարկության հաղթողները ստացել են սմարթֆոններ
29/10/2013 15:33
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. հատուկ խաղարկության հաղթողները ստացել են սմարթֆոններ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների բաժանորդների միջև անցկացված առաջին խաղարկության hաղթողներին, որոնք հրավիրվել էին ընկերության գլխամասային գրասենյակ՝ ստանալու իրենց նվերները: Նվերները հանձնել է ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խաղարկությունը կազմակերպվել էր «Անձնական» և «Խոսում է քաղաքը»  սակագնային պլանների այն բաժանորդների համար, որոնք հոկտեմբերի 24-ի դրությամբ (խաղարկության անցկացման օրը) հանդիսացել են վերը նշված սակագնային պլանների շրջանակներում տրամադրվող «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդ: Խաղարկությանը ներկա են եղել լրագրողներ: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիր:

Նախաձեռնության համաձայն, հոկտեմբերին անցկացված խաղարկությունից բացի, խաղարկություններ են կազմակերպվելու նաև նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին՝ յուրաքանչյուր ամսվա 20-ից ոչ շուտ: Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կխաղարկվի 100 սմարթֆոն:

«Անձնական», «Խոսում է քաղաքը» և «Խոսում է քաղաքը 2» սակագնային պլանների ցանկացած բաժանորդ կարող է իր մտերիմներից մեկի համար բաժանորդագրվել «Հատուկ» փաթեթի, որն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու կամ այլ ծառայություններից օգտվելու դեպքում վճարը գանձվում է ըստ ընթացիկ սակագնային պլանի համար սահմանված սակագների: «Հատուկ» փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *312# հրահանգը: «Անձնական» և «Խոսում է քաղաքը» սակագնային պլանների յուրաքանչյուր բաժանորդի տրամադրվում է միայն մեկ «Հատուկ» փաթեթ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11