Ֆինանսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+0.00 EUR SELL - 445.50-1.00
OIL:  BRENT - 79.38+8.43 WTI - 72.62+8.36
COMEX:  GOLD - 5405.00+2.37 SILVER - 95.15+1.41
COMEX:  PLATINUM - 2400.10+1.12
LME:  ALUMINIUM - 3140.00-0.96 COPPER - 13343.50+0.16
LME:  NICKEL - 17844.00-1.33 TIN - 57728.00+7.50
LME:  LEAD - 1962.00-1.43 ZINC - 3317.00-2.11
FOREX:  USD/JPY - 157.15+0.72 EUR/GBP - 1.1701-0.92
FOREX:  EUR/USD - 1.1701-0.92 GBP/USD - 1.3325-1.18
STOCKS RUS:  RTSI - 1141.13+0.29
STOCKS US: DOW JONES - 48977.92-1.05 NASDAQ - 22668.21-0.92
STOCKS US: S&P 500 - 6878.88-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 58057.24-1.35 TOPIX - 3898.42-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 26059.85-2.14 SSEC - 4182.59+0.47
STOCKS EUR:  FTSE100 - 10910.55+0.59 CAC40 - 8580.75-0.47
STOCKS EUR:  DAX - 25284.26-0.02
02/03/2026  CBA:  USD - 376.88-0.12 GBP - 505.17-2.8
02/03/2026  CBA:  EURO - 442.38-2.4
02/03/2026  CBA:  GOLD - 63278+645 SILVER - 1090.2+42.6
ԿԲ-ն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել
02/03/2026 20:10
Կիսվել

ԿԲ-ն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկել

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.):

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի վարժարանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի, ապա Ստրասբուրգի համալսարաններում՝ աշակերտելով ժամանակի մեծանուն հայագետների:

1898–1923 թթ. մանկավարժական գործունեություն է ծավալել Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Կարինում, Թավրիզում և այլուր։ Շրջելով պատմական Հայաստանի շատ վայրերում՝ ուսումնասիրել է բարբառներ, հավաքել հայագիտության տարբեր ճյուղերին վերաբերող նյութեր։
1923 թ.  Աճառյանը հրավիրվել է  դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝ հնարավորություն ստանալով զբաղվելու գիտական գործունեությամբ։ 1924 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, ապա գլխավորել է արևելյան լեզուների ամբիոնը և վարել տարբեր դասընթացներ` հայոց լեզվի պատմություն, համեմատական քերականություն, գրաբար, բարբառագիտություն, հայ հին մատենագրություն, ֆրանսերեն, պարսկերեն, արաբերեն, սանսկրիտ  և այլն:

Աճառյանը հեղինակել է շուրջ 200 գիտական աշխատություն, այդ թվում՝ «Հայ բարբառագիտություն» (1911 թ.), «Հայերենի արմատական բառարան» (1926–1935 թթ.), «Հայոց անձնանունների բառարան» (1942–1962 թթ.), «Հայոց լեզվի պատմություն» (1940–1945 թթ.), «Հայոց լեզվի լիակատար քերականություն» (1952–1971 թթ.) բազմահատոր ուսումնասիրությունները, որոնք արժեքավոր են ոչ միայն հայերենագիտության, այլև համաշխարհային լեզվաբանության համար:

Աճառյանն անդրադարձել է նաև պատմական ոլորտի հարցերին. «Հայ գաղթականության պատմություն» գիրքն այդ շարքից է։

Հրաչյա Աճառյանի անունով են կոչվում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը, բնակելի թաղամաս և փողոց Երևանում:

Դիմերես` Հրաչյա Աճառյանի հեղինակած «Հայերենի արմատական բառարան» գրքի շապիկը և հատված Աճառյանի ձեռագրից:

Դարձերես՝ Հրաչյա Աճառյանի դիմապատկերը՝ գրաֆիկական կատարմամբ, և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես), Անի Աճառյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Անվանական արժեքը            1000 դրամ

Մետաղը/հարգը                     արծաթ 9250

Քաշը                                       33,6 գ

Տրամագիծը                            40,0 մմ

Որակը                                       պրուֆ

Դրամաշուրթը                        ատամնավոր

Թողարկման քանակը            300 հատ

Թողարկման տարեթիվը        2026                                     

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է ԿԲ ներսում և բաց է բոլորի համար: «Դրամագետ» վաճառասրահում ներկայացված դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.cba.am/file_manager/Collector_Coins/Dramaget_arm.pdf

02/03/2026
դրամ
Դոլար (USD)
376.88
-0.12
Եվրո (EUR)
442.38
-2.4
Ռուբլի (RUR)
4.8762
-0.0047
Լարի (GEL)
140.04
-0.95
63278
+645
Արծաթ
1090.2
+42.6