Samsung-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնին նվիրաբերել է ժամանակակից սարքավորում
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային ստացիոնար ռենտգեն սարքավորմամբ: Այն կենտրոնին նվիրաբերել է «Սամսունգ» ընկերությունը: Սարքավորումը միակն է Հայաստանում ու երկրորդն ԱՊՀ տարածքում, գործում է արագ՝ առավելագույնս ապահովելով նաև հետազոտվողների անվտանգությունը: Սարքավորումը թույլ կտա մեկ ժամում հետազոտել շուրջ 200 հիվանդի:
Սարքավորման հնարավորություններին ծանոթացել են վարչապետ Տիգրան Սարգսյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Նշենք, որ Բժշկական կենտրոնը հնարավորություն է ընձեռելու Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին գործնական դասընթացներ անցկացնել նշված սարքավորումով: