
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են 30/10/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.50%-ով և կազմել 1345.50 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով և կազմել 22.49 դոլար, իսկ պլատինի հունվար ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.75%-ով և կազմել 1461.90 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):