QatarEnergy-ը հայտարարել է ֆորս մաժոր՝ հեղուկացված բնական գազի մատակարարումների վերաբերյալ
Քատարի պետական QatarEnergy ընկերությունը հայտարարել է ֆորս մաժոր՝ հեղուկացված բնական գազի և հարակից արտադրանքների մատակարարումների վերաբերյալ։
Մարտի 2-ին ընկերությունը հայտարարել է որոշ տեղերում իր օբյեկտների վրա իրականացված հարձակումների պատճառով հեղուկ բնական գազի և հարակից արտադրանքների արտադրության դադարեցման մասին։ Մարտի 3-ին հայտարարվել է նաև գազի վերամշակման արտադրանքի՝ այդ թվում կարբամիդի, մեթանոլի և պոլիմերների արտադրության դադարեցման մասին։
Կատարն աշխարհի խոշորագույն LNG արտադրողներից է և դրա հիմնական մատակարարներից մեկը Եվրոպայում, որտեղ գներն արդեն բարձրացել են մինչև 700 դոլար և ավելի՝ 1000 խմ դիմաց։ Երկիրը նաև մեծ ծավալներով LNG է մատակարարում Ասիա։
2025 թվականին Կատարը արտահանել է 110 մլն տոննա հեղուկացված բնական գազ՝ ապահովելով համաշխարհային շուկայի մոտ մեկ հինգերորդը։ Այդ ծավալից շուրջ 25 մլն տոննա մատակարարվել է Չինաստան, մոտ 11 մլն տոննա՝ Հնդկաստան, իսկ մոտ 7 մլն տոննա՝ Հարավային Կորեա։
