Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Մեղվաբուծության զարգացման նոր հնարավորություններ. Լոռիում հիմնադրվել է առաջատար գիտաարտադրական կենտրոն
05/03/2026 15:13
Կիսվել

Մեղվաբուծության զարգացման նոր հնարավորություններ. Լոռիում հիմնադրվել է առաջատար գիտաարտադրական կենտրոն

Մասնագիտությամբ պատմաբան Լուսինե Պետրոսյանը մեղվաբուծությամբ սկսել է զբաղվել 2020 թ.-ի պատերազմից հետո` որոշելով իր փոքրիկ ներդրումն ունենալ տնտեսության զարգացման գործում: 2021 թ.-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հիմնեց իր փոքրիկ մեղվանոցը՝ ունենալով ընդամենը 6 մեղվաընտանիք: Անհրաժեշտ փորձ ու գիտելիք չուներ, բայց մեծ եռանդի ու հաստատակամության շնորհիվ հաջողեց: Ստացած եկամուտով նոր փեթակներ գնեց և օգտվելով ոլորտային ծրագրերի շրջանակում տրամադրվող հնարավորություններից՝ մասնագիտական ու ձեռնարկատիրական գիտելիքներ ձեռք բերեց: Արդյունքում, համադրելով սերնդեսերունդ փոխանցված ավանդական մոտեցումները նորարարական տեխնոլոգիաների հետ՝ կարողացավ ընդլայնել իր տնտեսությունը՝ 2025 թ.-ին փեթակների թիվը հասցնելով 70-ի: Ապագայում մտադիր է էլ ավելի մեծացնել իր մեղվանոցը, ներգրավել աշխատողների և արտադրել նոր մրցունակ պրոդուկտներ:

Այսօր իր սեփական տնտեսությունը վարելուց բացի Լուսինեն ակտիվորեն ներգրավված է նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում վերջերս հիմնադրված գիտաարտադրական մեղվաբուծական կենտրոնի ծրագրերում: Կենտրոնը համապարփակ ծառայություններ է տրամադրում հանրապետության տարբեր մարզերում գործող մեղվաբույծներին՝ օգնելով նրանց բարձրացնել իրենց տնտեսությունների արտադրողականությունը: Նման ծառայությունները մինչ կենտրոնի հիմնումը հասանելի չեն եղել Հայաստանում: Գիտաարտադրական հետազոտական այս կենտրոնը հիմնադրվել է Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի և «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համատեղ ներդրումների միջոցով: Աջակցելով այս նախաձեռնությանը՝ Շվեյցարիայի կառավարությունը խթանում է մասշտաբային և կայուն նորարարությունները գյուղական համայնքներում, որոնք բարելավում են շուկաների հասանելիությունը, մեծացնում գյուղացիական տնտեսությունների եկամուտները և ամրապնդում փոքր ֆերմերների դիմակայունությունը:

Կենտրոնը տրամադրում է մի շարք ծառայություններ՝ այդ թվում մեղվամայրերի արտադրություն և վաճառք, մեղուների հիվանդությունների ախտորոշում և բուժում, մեղվամթերքի արտադրություն, առք և վաճառք, մեղվաբույծների վերապատրաստում, ինչպես նաև մեղրի և մեղվամթերքի բրենդավորում և առաջխաղացում:  Կենտրոնում գործում են մայրաբուծության և մեղուների հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաներ՝ հագեցված եվրոպական արտադրության բարձրակարգ սարքավորումներով: Գործում է նաև  մեղվաբույծների վերապատրաստման կենտրոն, ինչպես նաև մեղվամթերքի մթերման և վերամշակման արտադրամաս: Փեթակների և մոմաթերթի արտադրամասը վերազինման փուլում է:

«Մեղվաբուծության կայուն զարգացման գործում առանցքային դեր ունեն մեղվաբուժական ծառայությունները: Մարգահովտի կենտրոնի աշխատակիցներն արդիական մոտեցումներ են կիրառում մեղուների տարատեսակ հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով: Հատկանշական էր կենտրոնի այս ծառայության դերը 2025 թ.-ի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեղվաընտանիքների մի շարք հիվանդությունների բռնկման ժամանակ: Դրանց հասցրած վնասը հատկապես մեծ էր Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ ոչնչացան մեղվաընտանիքների 30-60%-ը: Այս ամիսներին կենտրոնը մեղվաբուժական համապարփակ ծառայություններ է մատուցել հանրապետության ավելի քան 50 մեղվաբույծի, ինչպես նաև կանոնավոր կերպով խորհրդատվություն է տրամադրել «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի անդամ 250 մեղվաբուծական տնտեսություններին՝ զգալիորեն կրճատելով վնասի չափը», – նշում է «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր, Մարգահովտի մեղվաբուծության կենտրոնում մեղվաբուժական ծառայության ղեկավար Էդգար Հայրապետյանը:

Այսօր Լուսինեն, ով արդեն կայացած մեղվաբույծ է, ոչ միայն ղեկավարում է Մարգահովտի կենտրոնի մայրաբուծության ծառայությունը, այլ նաև մեղվաբուժական ծառայություններ տրամադրող թիմի անդամ է:

«Այս տարի Մարգահովտի կենտրոնում պլանավորում ենք մայրաբուծության զարգացմանն ուղղված լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնել՝ այդ թվում մեղվամայրերի արհեստական բեղմնավորում՝ ներգրավելով նոր աշխատակիցների: Սա հնարավորություն կտա մեզ՝ մեղվաբույծներիս, ավելի որակյալ մեղվաընտանիքներ ունենալ և ընդլայնել մեր տնտեսությունները` ոլորտում սահմանելով նոր նշաձող: Նորարարական մոտեցումների շարունակական ներդրման արդյունքում հուսով եմ, որ ապագայում կկարողանանք մրցել ավելի զարգացած շուկաների հետ և դիրքավորվել որպես ոլորտում առաջատար»,- նշում է Լուսինեն:

Մարգահովտի կենտրոնը եզակի հարթակ է Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար՝ մեկտեղելով գիտական փորձը, մասնագիտական կրթությունը և ժամանակակից տեխնոլոգիաները:  Կենտրոնը նպաստում է նաև ոլորտում արժեքավոր գործարար կապերի ստեղծմանը, ինչն էլ, իր հերթին, խթանում է մեղվաբուծական տնտեսությունների ընդլայնումն ու արտադրողականությունը:

«Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր Տիգրան Սեդրակյանը նշում է. «Մարգահովտի մեղվաբուծական կենտրոնի ծրագրերից և ծառայություններից կարող են օգտվել հանրապետության բոլոր մարզերում գործող մեղվաբույծները և մեղվաբուծությամբ հետաքրքված անձինք՝ ներառյալ կանայք և երիտասարդները: 2024-2025 թթ.-ին կենտրոնի ծառայություններից օգտվել են ավելի քան 230 մեղվաբուծական տնտեսություններ՝ բարելավելով իրենց գիտելիքն ու հմտությունները և ձեռք բերելով իրացման նոր հնարավորություններ: Նախատեսվում է, որ մինչև 2027թ.-ի ավարտը կենտրոնի ծառայություններից պարբերաբար կօգտվի ավելի քան 400 գյուղացիական տնտեսություն»:

Մեղվաբուծության դերն առանցքային է ոչ միայն գյուղատնտեսության կայուն զարգացման, այլ նաև կենսաբազմազանության պահպանման գործում: Մեղուների միջոցով փոշոտման շնորհիվ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձրանում է 30-40 %-ով, իսկ որոշ դեպքերում՝ ավելի քան 50%-ով:[1] Այսպիսով, աջակցելով Հայաստանում մեղվաբուծության զարգացմանը՝ SIGMA ծրագիրը ոչ միայն նոր հնարավորություններ է ստեղծում մեղվաբուծական տնտեսությունների զարգացման համար, այլև նպաստում է բազմաթիվ մշակաբույսերի բերքատվության բարձրացմանը և էկոհամակարգի պահպանմանը: Ծրագիրն իրականացվում է DAI Global UK (DAI) միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի և «AMPERA» խորհրդատվական ընկերության կողմից:

[1] http://mineconomy.am/media/30198/1392.3%20%284%29.pdf

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12