Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ
05/03/2026 18:04
Կիսվել

Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագիր․ կազմակերպվում են իրազեկման հանդիպումներ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացված բարեփոխումների շրջանակում պարզեցվել է եկամուտների հայտարարագրման համակարգը։ Հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձանց լայն շրջանակը և կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումը՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունը նախատեսում է ՀՀ տարբեր մարզերում կազմակերպել իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

Իրազեկման հանդիպումների ընթացքում կներկայացվեն իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը, ինչպես նաև քաղաքացիներին կտրամադրվի աջակցություն՝  տեղում հայտարարագրերի լրացման հարցում։

Իրազեկման հանդիպումների ժամանակացույցը. 

  • 2026 թվականի մարտի 11-ին, ժամը 14։30, վայրը՝ ք․ Աշտարակ, Ալազանի փ․ 10, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի անվան Հ2 հիմնական դպրոցի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 12-ին, ժամը 11։00, վայրը՝ ք. Գավառ, Կենտրոնական Հրապարակ 7, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 17-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Իջևան, Սահմանադրության 1, ՀՀ Տավուշի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 19-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Արմավիր, Աբովյան 71, ՀՀ Արմավիրի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 20-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 22, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 23-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Գյումրի, Գ․ Նժդեհի 16, ՀՀ Շիրակի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 24-ին, ժամը 15։00, վայրը՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս Սահմանադրության հրապարակ 1, ՀՀ Կոտայքի մարզպետարանի դահլիճ,
  • 2026 թվականի մարտի 27-ին, ժամը 11։00, վայրը՝ ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 60 շենք, ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճ 3-րդ հարկ։

Մարզերում կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով տվյալ մարզում գործող սպասարկման բաժին կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] էլ․ հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։

Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ իրազեկման հանդիպումները կազմակերպվում են նաև այլ ձևաչափերով, մասնավորապես․

  • Կազմակերպության տարածքում, եթե իրազեկմանը մասնակցելու է 50 և ավելի աշխատակից, տարածքում առկա է համակարգիչ կամ Notebook, պրոյեկտոր և համացանցին հասանելիություն:

Այս ձևաչափով իրազեկման հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, հասցեն և կոնտակտային անձի տվյալները։ 

  • Առցանց ձևաչափով՝ Google Meet կամ Microsoft Teams հավելվածների միջոցով։

Այս ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կոնտակտային անձի տվյալները և առցանց տարբերակը։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել նաև ցանկացած սպասարկման սրահ՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 18:00-ն, առանց ընդմիջման։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2