2026թ․-ի հունվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 3,058.7 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 5%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 29․7%-ով և կազմել 4,693.9 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն նվազել է 1․8%-ով և կազմել 7,932.4 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն նվազել է 21․2%-ով՝ կազմելով 757.6 հազար լիտր։
