Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Վարչապետը ծանոթացել է  «Օվալ պլաստիկ» ընկերության ներդրումային ծրագրերին
30/10/2013 13:27
Կիսվել

Վարչապետը ծանոթացել է «Օվալ պլաստիկ» ընկերության ներդրումային ծրագրերին

Պլաստմասե տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերության ապրանքատեսակները լայն կիրառություն ունեն սննդամթերքի արտադրությունում, բժշկության և դեղագործության մեջ, ինչպես նաև առօրյա կյանքում: Արտադրատեսակներն արտահանվում են Վրաստան, աշխատանքներ են տարվում նաև ՌԴ արտահանելու ուղղությամբ:Այս մասին ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ընկերության կատարած այցի շրջանակներում:

Կառավարության ղեկավարը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ձեռնարկության ղեկավարների ուղեկցությամբ, շրջել է արտադրամասերով՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության առաջիկա ծրագրերին:

ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկանային կազմակերպությունն ընկերությանն արդեն իսկ տրամադրել է 140 մլն դրամի վարկ, ևս 60 մլն դրամ նախատեսում է տրամադրել առաջիկայում: Ստացված միջոցներից 60 մլն դրամն ընկերությունն ուղղել է գործող վարկային պարտավորությունների մարմանը, իսկ 80 մլն դրամը՝ հիմնականում կապիտալ ներդրումների իրականացմանը, մասնավորապես, նոր սարքավորումների ներմուծմանը, ինչպես նաև արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրմանը: Ակնկալվող 60 մլն դրամով ևս նախատեսվում է ներմուծել նոր սարքավորումներ:

Նոր տեխնոլոգիաների ներդրումը ձեռնարկությանը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը, ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել արտադրանքի տեսականին` հնարավորություն տալով մրցունակ դիրք զբաղեցնել ներքին և արտաքին շուկայում, ինչպես նաև խնայել լրացուցիչ դրամական միջոցներ և դրանք ուղղել արտադրության զարգացմանը:

«ՕՎԱԼ պլաստիկ» ընկերությունն այժմ ունի 169 աշխատակից: Առաջիկա ծրագրերի արդյունքում նախատեսվում է ավելացնել աշխատատեղերի թիվը:

Նշենք, որ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմամբ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Ընկերությունն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականի օգոստոսից: «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվում են բիզնես վարկեր:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2