Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՀՀ խոշոր հարկատուներ. Ավելացված արժեքի հարկ, 2025թ. հունվար-դեկտեմբերին առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է
13/03/2026 18:26
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Ավելացված արժեքի հարկ, 2025թ. հունվար-դեկտեմբերին առաջատարը Մոբայլ Սենթր Արթն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2025թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված ավելացված արժեքի հարկի ծավալը 824,056 մլրդ դրամ է, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 42․3% (+0․8 տոկոսային կետ): 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 735,541 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 41․5%: Այսպիսով, այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծված ավելացված արժեքի հարկի ծավալն աճել է շուրջ 88․52 մլրդ դրամով կամ 12.03%-ով։

Առաջատար 10 ըներությունները ավելացված արժեքի հարկի ծավալով

Մոբայլ Սենթր Արթը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 73․56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 61․58 մլրդ դրամ, գրանցվել է 11․98 մլրդ դրամ կամ 19․5% աճ։ Ընկերությունը պահպանել է առաջին հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 94․5%։

Գազպրոմ Արմենիան այս հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 35․38 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 38․78 մլրդ դրամ, գրանցվել է 3․4 մլրդ դրամ կամ 8․8% անկում։ Նախորդ տարի կազմակերպությունը նույնպես զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 81․8%։

ԻՄՎԲԱՄ-ն  այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է  18․74 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 209․5 մլն դրամ, գրանցվել է 18․53 մլրդ դրամ կամ 89.5 անգամ աճ։ Ընկերության դիրքը բարձրացել է 665 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 91․01%։

Գրանդ Տոբակոն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 15․72 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 14․37 մլրդ դրամ, գրանցվել է 1․34 մլրդ դրամ կամ 9․4% անկում։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 23․77%։

Սի Փի Էս Էներջի Գրուպն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 14․47 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 15․27 մլրդ դրամ, գրանցվել է 799․2 մլն դրամ կամ 5․2% անկում։ Կազմակերպության դիրքը մնացել է անփոփոխ։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 58.34%։

Սիթին այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 11․88 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 10․82 մլրդ դրամ, գրանցվել է 1․07 մլրդ դրամ կամ 9․9% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 58․58%։

Հայաստանի Էլեկտրական Ցանցեր այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմակերպությունը մուծել է մոտ 10․79 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 6․39 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 4․4 մլրդ դրամ կամ 68․8% աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը զբաղեցրել է  13-րդ հորիզոնականը՝ այսպիսով բարձրանալով վեց հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 63․67%։

Ալեքս Էնդ Հոլդինգը այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է 10․27 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր մոտ 8․48 մլրդ դրամ, գրանցվել է 1.79 մլրդ դրամ կամ 21․2% աճ։ Կազմակերպության դիրքը մնացել է անփոփոխ։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 76․81%։

Վիվա Արմենիան այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 8․34 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 7․9 մլրդ դրամ, գրանցվել է մոտ 423․8 մլն դրամ կամ 5․4% աճ։ Կազմակերպության դիրքը բարձրացել է 1 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 44․41%։

Մաքս Օիլն այս տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին մուծել է մոտ 8․02 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկ։ 2024թ. ցուցանիշը կազմել էր 6․63 մլրդ դրամ, գրանցվել է 1․39 մլրդ դրամ կամ 21% աճ։ Կազմկակերպության դիրքը բարձրացել է 2 հորիզոնականով։ Ավելացված արժեքի հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 56.9%։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6