Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
2026թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.1%-ով
11/03/2026 22:51
Կիսվել

2026թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-փետրվարին՝ 2025թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.1%-ով, իսկ 2025թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 2․5%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 6.2%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 9.6%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 0.4%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 0.2%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 0.3%-ով։

Առողջապահության գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 3.8%-ով։

Տրանսպորտի գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 3.9%-ով։

Կապի ծառայությունների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 0.4%-ով։

Հանգստի և մշակութային գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 0.1%-ով։

Կրթության գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 8.3%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ աճել են 3․6%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2025թ.-ի փետրվարի համեմատ նվազել են 2․4%-ով։

Սննդամթերքի գներ: 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.5%, իսկ 2026թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնաճ:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել է 0.9%-ով, իսկ 2026թ. հունվարի համեմատ գրանցվել է 0.2% գնանկում:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ սակագներն աճել են 3.2%-ով, իսկ 2026թ. հունվարի համեմատ՝ 0.3%-ով:

Արտարժույթի շուկա: 2026թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.5% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 0.6% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2026թ. փետրվարին 2025թ. փետրվարի համեմատ սպառողական գների 4.3% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 4.6% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների` 2.5% հավելաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ 2.1% նվազում: 2026թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 377.6 դրամ (2025թ. փետրվարին այն կազմել է 395.6 դրամ):

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04