Չինաստանը կզբաղվի սեփական էներգետիկ անվտանգության ապահովմամբч Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի ֆոնին
Չինաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար՝ կապված Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ էներգետիկ անվտանգությունը «կարևորագույն դեր է խաղում համաշխարհային տնտեսության համար», ուստի Պեկինը կընդունի «անհրաժեշտ միջոցներ»։ Նա չի ներկայացրել մանրամասներ այն մասին, թե կոնկրետ ինչ քայլերի կարող են դիմել երկրի իշխանությունները։
Խոսելով Հորմուզի նեղուցի և հարակից ջրերի մասին՝ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ դրանք «միջազգային առևտրի կարևոր ուղիներ են ինչպես ապրանքների, այնպես էլ էներգակիրների համար»։ Այդ պատճառով, նրա խոսքով, այս տարածքում անվտանգության ապահովումը «համապատասխանում է միջազգային համայնքի ընդհանուր շահերին»։
