Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը և Քուվեյթը կրճատել են նավթի արդյունահանումը 5.9-6.7 մլն բարել/օր ծավալով
Մերձավոր Արևելքի երկրները շարունակում են կրճատել նավթի արդյունահանումը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության գրեթե լիակատար դադարեցման և պահեստարանների լցվածության ֆոնին։
Մասնավորապես, Սաուդյան Արաբիան նվազեցրել է արդյունահանման ծավալը օրական 2-2.5 մլն բարելով, ԱՄԷ-ն՝ 500-800 հազար բարելով, Քուվեյթը՝ մոտ 500 հազար բարելով, իսկ Իրաքը՝ մոտ 2.9 մլն բարելով: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
