Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Իդրամ և IDBank. Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
12/03/2026 17:39
Կիսվել

Իդրամ և IDBank. Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին։ Իդրամն ու IDBank-ը՝ The Women’s Empowerment Principles-ի հետ համագործակցությամբ, առաջիկա հոդվածաշարում պատմելու են WEP’s-ի կարևոր սկզբունքների, դրանց որդեգրման և տարածման մասին։

Տեխնոլոգիական ոլորտում, որտեղ մարդկային կապիտալը ամենաթանկ ռեսուրսն է, ֆիզիկական և հոգեբանական անվտանգության մշակույթի ձևավորումը դառնում է մրցակցային առավելություն։ Իդրամը և IDBank-ը, ներդնելով փոխադարձ հարգանքի այս մոդելը, փաստում են, որ անվտանգությունն ու հարգանքը նորարարության հիմնաքարերն են։

Իդրամի և IDBank-ի մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ աշխատակիցը պետք է իրեն պաշտպանված զգա ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեբանորեն։ Երբ թիմի անդամներն ազատ են կաշկանդվածությունից և անհանգստությունից, նրանց հիմնական էներգիան կենտրոնանում է նոր գաղափարների, աճի և զարգացման վրա։

«Այստեղ խրախուսվում է արժանապատիվ աշխատանքը, փոխադարձ հարգանքը և անվտանգությունը բոլորի համար: Մենք նպատակ ունենք ձևավորելու մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իրեն զգում է գնահատված և պաշտպանված։ Քանի որ տաղանդը զարգանում է այնտեղ, որտեղ կա վստահություն»,- նշում են IDBank-ում և Իդրամում։

Իդրամի և IDBank-ի որդեգրած քաղաքականությունը համահունչ է համաշխարհային լավագույն միտումներին։ Միջազգային հետազոտությունները փաստում են, որ լարված կամ ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրն ուղղակիորեն հարվածում է բիզնեսի շահութաբերությանը։ Մասնավորապես՝

  • Հարվարդի համալսարանի հետազոտությունների համաձայն՝ այն կազմակերպություններում, որտեղ աշխատակիցներն իրենց հարգված և անվտանգ են զգում, նրանց հավատարմությունն աճում է 89%-ով, իսկ աշխատանքից բավարարվածությունը՝ 1.1 անգամ,
  • Gallup-ի տվյալներով՝ հոգեբանական անվտանգություն ապահովող ընկերություններում աշխատակիցների ներգրավվածությունը բարձրանում է 27%-ով, իսկ արտադրողականությունը՝ 12%-ով։

Իդրամն ու IDBank-ը խստորեն հետևում են անվտանգության ապահովմանը, և սա է պատճառը, որ աշխատակիցները մշտապես բերում են նոր գաղափարներ, նպաստում են դրանց իրականացմանը ոչ միայն Հայաստանում, այլ նաև դրա սահմաններից։ Ու հենց ապահով միջավայրն է նպաստում առաջին հերթին աշխատակիցների անհատական, հետո արդեն բիզնեսի ընդհանուր զարգացմանը։ Սա ուղերձ է առ այն, որ արժանապատիվ աշխատանքը, հուզական և մասնագիտական անվտանգությունը ոչ թե շքեղություն են, այլ ժամանակակից ու հաջողակ բիզնեսի պարտադիր բաղադրիչ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04