Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
12/03/2026 22:31
Կիսվել

«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար

«Դէկավվա» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ծաղկեցրու» սոցիալական արշավի մեկնարկի մասին, որն անցկացվելու է Մարտի 8-ից Ապրիլի 7-ը: Արշավն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում և ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց աջակցությանն ու հզորացմանը:

Արշավի հիմնական նպատակն է աջակցել և հզորացնել գյուղական համայնքներում բնակվող կանանց՝ վերջիններիս համար հասանելի դարձնելով կրթական, սոցիալական և տնտեսական ռեսուրսները: Արշավի ընթացքում հավաքագրված միջոցները կուղղվեն Զառ, Վահրամաբերդ կամ Ծովակ գյուղերից երկուսի զարգացմանը՝ ըստ կարիքների գնահատման արդյունքների:

Արդյունքում 40-60 կին կստանան այլընտրանքային կրթություն և կլինեն մրցունակ, 200-300 ընտանիքի անդամ կունենան նոր հնարավորություններ և կկառուցեն ավելի բարեկեցիկ կյանք, 35-40 համայնքային նախագծեր և բիզնեսներ կյանքի կկոչվեն՝ ապահովելով նոր աշխատատեղեր համայնքի բնակիչների համար, իսկ համայնքները կանցնեն սոցիալ-տնտեսական կայուն զարգացում։

«Ցանկացած չափի ներդրում կարևոր է: Եթե կիսում եք Հայաստանի գյուղական համայնքների զարգացման տեսլականը, կարող եք միանալ «Ծաղկեցրու» գարնանային արշավին: Արշավի ընթացքում հրապարակվելու են միջանկյալ հաշվետվություններ, իսկ ավարտին կներկայացվի ամբողջական հաշվետվություն», – նշել է «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիաննա Մարությանը։

Արդեն իսկ իրականացված ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ հիմնադրամի պաշտոնական էջից և սոցիալական ցանցերից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2