Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՕՊԵԿ+-ը փետրվարին ավելացրել է նավթի արդյունահանումը, սակայն ծրագրից հետ է մնացել օրական 400 հազար բարելով
13/03/2026 11:22
Կիսվել

ՕՊԵԿ+-ը փետրվարին ավելացրել է նավթի արդյունահանումը, սակայն ծրագրից հետ է մնացել օրական 400 հազար բարելով

ՕՊԵԿ+ երկրների նավթի արդյունահանումը փետրվարին, հունվարի համեմատ, աճել է օրական 354 հազար բարելով և կազմել 37.363 մլն բարել/օր, սակայն այս մակարդակը գրեթե 400 հազար բարելով պակաս է եղել համաձայնագրով թույլատրելի մակարդակից:

Ինչպես նշվում է ՕՊԵԿ-ի ամսական հաշվետվությունում, մասնավորապես Ռուսաստանը փետրվարին արդյունահանել է օրական 9.184 մլն բարել, ինչը 56 հազար բարելով պակաս է հունվարի ցուցանիշից։ Միևնույն ժամանակ, համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը կարող էր արդյունահանել օրական 9.574 մլն բարել (390 հազար բարելով ավելի)։

ՕՊԵԿ-ի այն երկրները, որոնք մասնակցում են համաձայնագրին, ընդհանուր առմամբ մնացել են սահմանված քվոտայի շրջանակում․ նրանց արդյունահանումը աճել է օրական 72 հազար բարելով՝ հասնելով 23.27 մլն բարելի։ Իրաքը, որը փետրվարին պետք է փոխհատուցեր նախկինում թերի կրճատված 110 հազար բարել արդյունահանումը, սահմանված մակարդակից բարձր է եղել 25 հազար բարելով՝ արդյունահանելով օրական 4.188 մլն բարել։

Այն երկրները, որոնք չեն մտնում ՕՊԵԿ-ի կազմի մեջ, բայց մասնակցում են համաձայնագրին, փետրվարին ավելացրել են արդյունահանումը օրական 280 հազար բարելով՝ հասցնելով այն 14.09 մլն բարելի (ծրագրից պակաս՝ 430 հազար բարելով)։ Միևնույն ժամանակ Ղազախստանը, որը փետրվարին պետք է փոխհատուցեր նախկինում թերի կրճատված 600 հազար բարել արդյունահանումը, հունվարի համեմատ ավելացրել է գրեթե 300 հազար բարելով և գերազանցել սահմանված շեմը 522 հազար բարելով՝ արդյունահանելով օրական 1.49 մլն բարել։

Ընդհանուր առմամբ՝ ՕՊԵԿ+ բոլոր երկրները՝ ներառյալ նավթի արդյունահանումը չսահմանափակող Իրանը, Վենեսուելան և Լիբիան, փետրվարին ավելացրել են արտադրությունը օրական 445 հազար բարելով՝ հասցնելով այն 42.7 մլն բարելի։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12