Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հունվարին նվազել է 18.2%-ով
13/03/2026 13:46
Կիսվել

ԱՄՆ-ի արտաքին առևտրի դեֆիցիտը հունվարին նվազել է 18.2%-ով

ԱՄՆ-ի արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը հունվարին նախորդ ամսվա համեմատ նվազել է 18.2%-ով և կազմել 54.5 մլրդ դոլար։

Վերանայված տվյալների համաձայն՝ դեկտեմբերին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 72.9 մլրդ դոլար՝ կանխատեսված 70.3 մլրդ դոլարի փոխարեն:

Վերլուծաբանները միջինում կանխատեսում էին, որ դեֆիցիտը կնվազի մինչև 66.6 մլրդ դոլար՝ ավելի վաղ հրապարակված դեկտեմբերյան մակարդակից: Այս մասին հաղորդում է Trading Economics-ը։

Հունվարին արտահանման ծավալն աճել է 5.5%-ով և հասել ռեկորդային 302.1 մլրդ դոլարի։ Մասնավորապես, ապրանքների արտահանումն աճել է 14.6 մլրդ դոլարով՝ կազմելով 195.5 մլրդ դոլար։ Աճել են ոսկու և այլ թանկարժեք մետաղների, ուղևորատար ինքնաթիռների, ինչպես նաև համակարգիչների և դրանց բաղադրիչների արտահանումները։

Ծառայությունների արտահանումն աճել է 1.2 մլրդ դոլարով՝ հասնելով 106.7 մլրդ դոլարի։

Միևնույն ժամանակ ներմուծումը նվազել է 0.7%-ով և կազմել 356.6 մլրդ դոլար։ Ապրանքների ներմուծումը կրճատվել է 2.8 մլրդ դոլարով (մինչև 277.3 մլրդ դոլար), մասնավորապես նվազել են դեղագործական արտադրանքի, ավտոբուսների, մարդատար և բեռնատար ավտոմեքենաների, ինչպես նաև դրանց պահեստամասերի ներմուծումները։

Ծառայությունների ներմուծումն աճել է 0.2 մլրդ դոլարով՝ հասնելով 79.3 մլրդ դոլարի։

Ապրանքների առևտրի դեֆիցիտը հունվարին նվազել է 17.5 մլրդ դոլարով՝ մինչև 81.8 մլրդ դոլար, մինչդեռ ծառայությունների ոլորտում պրոֆիցիտն աճել է 1 մլրդ դոլարով՝ հասնելով 27.3 մլրդ դոլարի։

Ապրանքների առևտրում դեֆիցիտը ԵՄ-ի հետ նվազել է 5 մլրդ դոլարով (մինչև 6.1 մլրդ դոլար), իսկ Չինաստանի հետ աճել է 0.1 մլրդ դոլարով (մինչև 12.5 մլրդ դոլար)։ Միաժամանակ Միացյալ Թագավորության հետ առևտրում պրոֆիցիտն աճել է 3.2 մլրդ դոլարով՝ հասնելով 7 մլրդ դոլարի։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6