Բիզնես

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 437.00-1.50
OIL:  BRENT - 100.48+0.02 WTI - 95.49+1.11
COMEX:  GOLD - 5115.80-1.00 SILVER - 84.67-0.47
COMEX:  PLATINUM - 2149.70-0.63
LME:  ALUMINIUM - 3457.00+2.11 COPPER - 13042.00+0.68
LME:  NICKEL - 17693.00+1.28 TIN - 49647.00-2.05
LME:  LEAD - 1936.00-0.03 ZINC - 3309.00-0.59
FOREX:  USD/JPY - 159.39+0.23 EUR/GBP - 1.1505-0.26
FOREX:  EUR/USD - 1.1505-0.26 GBP/USD - 1.334-0.19
STOCKS RUS:  RTSI - 1137.11-0.41
STOCKS US: DOW JONES - 46677.85-1.56 NASDAQ - 22311.98-1.78
STOCKS US: S&P 500 - 6672.62-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10305.15-0.47 CAC40 - 7984.44-0.71
STOCKS EUR:  DAX - 23589.65-0.21
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
2026թ․ Լավագույն գործատու: Ֆիլիպ Մորրիս Արմենիայի փոխակերպման կենտրոնում մարդիկ են
13/03/2026 17:45
Կիսվել

2026թ․ Լավագույն գործատու: Ֆիլիպ Մորրիս Արմենիայի փոխակերպման կենտրոնում մարդիկ են

Հարցազրույց ՖՄԻ Կովկասի Մարդկանց և մշակույթի գծով ղեկավար Նինո Բակարաշվիլիի հետ

Նինո, Ֆիլիպ Մորրիս Արմենիա-ն ճանաչվել է որպես 2026թ․ Հայաստանի Լավագույն գործատու վեցերորդ անգամ։ Ի՞նչ է այս հավաստագրումը նշանակում ընկերության համար։

Լավագույն գործատուի հավաստագրումը մեզ համար և՛ կոչում է, և՛ պատասխանատվություն։ Այն վերահաստատում է, որ մեր մարդակենտրոն մոտեցումը միայն սահմանված արժեք չէ, այլ մի բան, որը ներդրված է մեր առաջնորդության, որոշումների կայացման ու ամենօրյա աշխատանքի գործընթացներում։

Այս ճանաչումն արտացոլում է մեր աշխատակիցների վստահությունը կազմակերպության նկատմամբ և գնահատում է ընկերության կողմից ձեռնարկված հետևողական ջանքերը՝ աջակից, ներգրավող և ոգեշնչող աշխատանքային միջավայր ստեղծելու համար: Միևնույն ժամանակ, այն ծառայում է որպես հզոր հիշեցում, որ մարդկային փորձի գերազանցությունը շարունակական ճանապարհորդություն է: Այն մեզ մարտահրավեր է նետում անընդհատ զարգանալու, ուշադիր լսելու մեր աշխատակիցներին և մտածված արձագանքելու նրանց փոփոխվող կարիքներին: Մեր աշխատակիցների աճի, բարեկեցության և զարգացման մեջ ներդրումներ կատարելը մնում է երկարաժամկետ պարտավորություն, այլ ոչ թե միանվագ նախաձեռնություն:

Այս կոչումը վեցերորդ տարին անընդմեջ ստանալը խոսում է մեր մշակույթի հասունության և կայունության մասին և ամրապնդում է մեր պատասխանատվությունը՝ շարունակաբար բարձրացնելու չափանիշը մեզ համար և այն աշխատավայրի համար, որը մենք միասին կառուցում ենք:

Ձեր կարծիքով ինչու՞ է ընկերությունը շարունակում արժանանալ այս կոչմանը։

Դա մեկ նախաձեռնության կամ կարճաժամկետ ջանքերի արդյունք չէ։ Այն արտացոլում է մարդկային ռեսուրսների կառավարման երկարաժամկետ, կառուցվածքային մոտեցումը։ Մենք ստացել ենք հավաստագիրը The Top Employers Institute կառույցի կողմից, որն իրականացնում է մի շարք ոլորտների համապարփակ գնահատում, և մեզ համար կարևոր է, որ մեր քաղաքականությունը ոչ միայն լավ մշակված լինի, այլև հետևողականորեն իրականացվի այնպես, որ դրականորեն ձևավորի աշխատակիցների առօրյա փորձը։ Այս մոտեցման հիմքում ընկած է ՖՄԻ ԴՆԹ-ն՝ մեր ընդհանուր արժեքներն ու վարքագիծը, որոնք ուղղորդում են, թե ինչպես ենք մենք առաջնորդում, համագործակցում և աջակցում միմյանց բոլոր շուկաներում:

Մենք այն կառուցել ենք պատասխանատվության, հարգանքի և մարդակենտրոն մոտեցման հիման վրա ՝ համոզվելու համար, որ մեր աշխատակիցներն ունեն իրական ձայն, զգում են, որ լսված և աջակցված են, հատկապես փոփոխությունների ժամանակներում, և տեսնում են աճի հստակ հնարավորություններ: Մեր մշակույթի և մեր ամենօրյա գործելակերպի միջև այս ամուր համաձայնեցվածությունն է, որը խթանում է վստահությունը, ներգրավվածությունը և շարունակական ճանաչումը որպես լավագույն գործատու:

Ներառականությունն այսօրվա աշխատանքային միջավայրում առանցքային թեմա է։ Ինչպե՞ս է ներառականությունը արտացոլվում Ֆիլիպ Մորրիս Արմենիայի առօրյա գործելակերպում։

Մեզ համար ներառականությունը սկսվում է մտածելակերպից և առաջնորդական վարքից։ Այն ձևավորվում է նրանով, թե ինչպես են առաջնորդները լսում, ինչպես են որոշումներ կայացվում և ինչպես են կազմակերպությունում տեղի ունենում ամենօրյա փոխազդեցությունները։ Մեր նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ տարբեր տեսակետները, փորձը, ծագումը և սերունդները ոչ միայն ողջունելի են, այլև իսկապես գնահատվում են որպես ուժի աղբյուր։ Մենք ակտիվորեն խրախուսում ենք աշխատակիցներին կիսվել գաղափարներով, մարտահրավեր նետել տեսակետներին և ինքնարտահայտվել։ Ներառական մշակույթը խթանում է հոգեբանական ապահովությունը, ամրապնդում ներգրավվածությունը և ոգեշնչում է մարդկանց իրենց լավագույնը դսևորել՝ գիտակցելով, որ իրենց ձայնը կարևոր է, և իրենց ներդրումը հարգանքի է արժանանում։

Ինչպե՞ս եք դիտարկում բազմազանության դերը Մարդկանց և մշակույթի ոլորտում ուժեղ ռազմավարություն կառուցելու գործում։

Բազմազանությունը մարդկանց հետ փոխազդեցության ռազմավարության մեր հիմնական տարրն է և երկարաժամկետ հաջողության հիմնական շարժիչ ուժը: Մենք խորապես համոզված ենք, որ տարբեր ծագում, փորձ և տեսակետներ ունեցող անհատներից կազմված թիմերն ավելի դիմացկուն են, ավելի նորարարական և ավելի լավ պատրաստված են շարունակաբար արագ փոփոխվող միջավայրում կողմնորոշվելու համար: Մտածողության այս բազմազանությունը թույլ է տալիս մեզ մոտենալ մարտահրավերներին բազմաթիվ անկյուններից, կայացնել ավելի տեղեկացված որոշումներ և ավելի լավ կանխատեսել մեր բիզնեսի և մեր մարդկանց կարիքները: Երբ բազմազանությունը միտումնավոր աջակցվում է ներառական մշակույթի կողմից, այն ստեղծում է աշխատավայր, որտեղ ստեղծարարությունը, նորարարությունը և կայուն կատարողականը կարող են իսկապես բարգավաճել:

Ինչպե՞ս եք տեսնում արդար և մրցակցային վարձատրության դերը մարդակենտրոն աշխատավայր ստեղծելու գործում։

Դա մեր կողմից աշխատակիցների նկատմամբ հոգատարության արտահայտման առանցքային տարր է․ մենք գնահատում ենք մեր աշխատակիցների ներդրումը, փորձը և նվիրվածությունը։ Դա կազմակերպության կողմից հարգանք ցուցաբերելու և վստահություն ձևավորելու ամենանշանակալի ձևերից մեկն է։

Մեր մոտեցումը հիմնված է շուկայի շարունակական համեմատության, վարձատրության թափանցիկության և հավասար վարձատրության պրակտիկայի վրա: Այսպես մենք ապահովում ենք, որ մեր աշխատակիցները մրցակցային վարձատրություն ունենան ոչ միայն ոլորտում, այլև արդարացիորեն ամբողջ կազմակերպությունում: Մենք ցանկանում ենք, որ մեր մարդիկ իրենց ապահով, ճանաչված և վստահ զգան, որ իրենց ջանքերը պատշաճ կերպով պարգևատրվում են:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը 10-րդ տարին անընդմեջ ճանաչվել է որպես Գլոբալ լավագույն գործատու։ Ինչպե՞ս է այս համաշխարհային ճանաչումը ազդում Հայաստանի թիմի վրա։

Համաշխարհային ճանաչումը մեզ համար սահմանում է հստակ չափանիշ։ Այն ցույց է տալիս, որ մեր արժեքներն ու մարդկային գործելակերպը համապատասխանում են միջազգային լավագույն չափանիշներին։ Միևնույն ժամանակ, մենք մեծ նշանակություն ենք տալիս այս սկզբունքները տեղական համատեքստին հարմարեցնելուն։ Հայաստանում սա նշանակում է գլոբալ մոտեցումների կիրառում այնպես, որ այն համահունչ լինի տեղական աշխատուժին և աշխատաշուկայի իրականությանը, ստեղծելով աշխատանքային միջավայր, որը և՛ գլոբալ առումով կապված է, և՛ տեղական մակարդակով համապատասխան։

Ինչպե՞ս եք տեսնում աշխատանքի ապագան, և ի՞նչ դեր կխաղա Ֆիլիպ Մորրիս Արմենիան դրա ձևավորման գործում։

Մենք աշխատանքի ապագան տեսնում ենք նորարարության, վստահության և ներառման վրա կառուցված։ Դա ապագա է, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն զարգանալու, իրենց գնահատված զգալու և ակտիվորեն նպաստելու փոփոխություններին։ Ֆիլիպ Մորրիս Արմենիան կշարունակի ներդրումներ կատարել մարդկային ներուժի մեջ՝ կառուցելով դիմացկուն, ապագային պատրաստ թիմեր, որոնք կարող են հարմարվել և զարգանալ անընդհատ փոփոխվող միջավայրում։

Ի՞նչ ուղերձ կհղեք այն կազմակերպություններին, որոնք ձգտում են դառնալ նախընտրելի գործատու։

Մարդկակենտրոն մոտեցումը պետք է գերազանցի կարգախոսները։ Երբ կազմակերպությունները անկեղծորեն ներդրումներ են կատարում իրենց մարդկանց մեջ, լսում են նրանց և կառուցում վստահության ու հարգանքի վրա հիմնված մշակույթ, արդյունքները բնականաբար լինում են աշխատակիցների ներգրավվածության, կազմակերպության կայունության և երկարաժամկետ բիզնեսի հաջողության տեսքով։

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10