Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Հայտնիությունը վերածել միլիարդների. Forbes-ը ներկայացրել է ամենահարուստ հայտնիներին
13/03/2026 19:11
Կիսվել

Հայտնիությունը վերածել միլիարդների. Forbes-ը ներկայացրել է ամենահարուստ հայտնիներին

Forbes-ը հրապարակել է 2026-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը: Forbes-ը ներկայացրել է այն մեծահարուստների ցանկը, որոնք իրենց հայտնիությունը վերածել են միլիարդների:

Քանի որ մարզիկներն ու շոուբիզնեսի ներկայացուցիչները ավելի ու ավելի խոշոր պայմանագրեր և գովազդային գործարքներ են կնքում, ինչպես նաև ավելի հաճախ հանդես են գալիս որպես բիզնեսի սեփականատերեր և ձեռնարկատերեր (ոչ թե պարզապես աշխատակիցներ), Forbes-ն այս տարվա վարկանիշում ներառել է 22 հայտնի միլիարդատիրոջ՝ ընդհանուր 48.1 մլրդ դոլար կարողությամբ։ 2025 թվականին նրանք 18-ն էին՝ ընդհանուր 39 մլրդ դոլար կարողությամբ։

2026 թվականի ցանկի տասնյակը ներկայացնում ենք ստորև.

10-րդ տեղում լեգենդար բասկետբոլիստ Մեջիք Ջոնսոնն է՝ 1.6 մլրդ դոլար կարողությամբ:  ի-ամյա միլիարդատերն իր խաղային կարիերայի ընթացքում վաստակել է մոտ 40 մլն դոլար աշխատավարձ և տարեկան մինչև 4 մլն դոլար եկամուտ է ունեցել գովազդային պայմանագրերից՝ հիմնականում Los Angeles Lakers-ում խաղալու տարիներին։ Այժմ նա մասնաբաժին ունի մի քանի պրոֆեսիոնալ մարզական ակումբներում, այդ թվում՝ Los Angeles Dodgers-ում և Washington Commanders-ում։ Նրա կարողության հիմնական աղբյուրը ապահովագրական Equitrust ընկերության բաժնեմասն է։

9-րդը Փիթեր Ջեքսոնն է՝ 1.9 մլրդ դոլար կարողությամբ: Նա հայտնի է «The Lord of the Rings» և «The Hobbit» ֆիլմաշարերի ռեժիսորությամբ։ 2021 թվականին դարձել է միլիարդատեր՝ վաճառելով իր տեսողական էֆեկտների Wētā FX ընկերության տեխնոլոգիական բաժինը Unity Software-ին։

8-րդ տեղում Քիմ Քարդաշյանն է: 45-ամյա հայազգի աստղի ունեցվածքը գնահատվում է 1.9 մլրդ դոլար: Նա հայտնի է դարձել «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի միջոցով, սակայն միլիարդատեր է դարձել իր Skims բրենդի շնորհիվ, որը 2025 թվականին գնահատվել է 5 մլրդ դոլար։

7-րդը Թեյլոր Սվիֆթն է՝ 2 մլրդ դոլար կարողությամբ:36-ամյա աստղը միլիարդատեր է դարձել 2023 թվականին՝ իր The Eras Tour համերգային շրջագայությունից և երաժշտական կատալոգի արժեքից ստացված եկամուտների շնորհիվ։

Ջեյ-Զին այս ցանկում 6-րդն է: Նրա ունեցվածքը 2.8 մլրդ դոլար է: Հիփ-հոփ աստղն առաջին անգամ միլիարդատերը դարձել է 2019 թվականին։ Նրա կարողությունը զգալիորեն աճել է ալկոհոլային բիզնեսների շնորհիվ՝ հատկապես Armand de Brignac և D’Usse բրենդների վաճառքից։

5-րդը Օփրա Ուինֆրին է: 72-ամյա հեռուստաաստղի թոք-շոուն՝ The Oprah Winfrey Show-ն հիմք դարձավ մեծ մեդիա և բիզնես կայսրության ստեղծման համար: Այժմ նրա կարողությունը գնահատվում է 3.2 մլրդ դոլար:

4-րդը Վինս ՄակՄահոնն է՝ 3.6 մլրդ դոլարով: Նա World Wrestling Entertainment-ը վերածել է համաշխարհային բրենդի և այն միավորել Ultimate Fighting Championship-ի հետ՝ ստեղծելով TKO Group Holdings ընկերությունը։

Ամենահարուստ հայտնիների եռյակը բացում է Մայքլ Ջորդանը: 63-ամյա լեգենդար բասկետբոլիսիտի ունեցվածքը 4.3 մլրդ դոլար: Չնայած NBA-ում նրա աշխատավարձը կազմել է ընդամենը 90 մլն դոլար, նա ավելի քան 2 մլրդ դոլար է վաստակել բրենդային համագործակցություններից, հատկապես Nike-ի հետ։

5.2 մլրդ դոլար ունեցվածքով երկրորդ տեղում է Ջորջ Լուկասը: Նա 2012 թվականին վաճառել է իր Lucasfilm ընկերությունը The Walt Disney Company-ին 4 մլրդ դոլարով։

Աշխարհի ամենահարուստ հայտնին Սթիվեն Սփիլբերգն է: 79-ամյա ռեժիսորի կարողությունը գնահատվում է 7.1 մլրդ դոլար: DreamWorks ստուդիայի համահիմնադիրն ու պատմության ամենաեկամտաբեր ռեժիսորներից մեկը շարունակում է եկամուտ ստանալ իր ֆիլմերից, այդ թվում՝ «Jaws» և «Jurassic Park»։ Նրա նոր ֆիլմը նախատեսվում է թողարկել մայիսին։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11