Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ucom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով
16/03/2026 12:21
Կիսվել

Ucom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով

Վերջին տարիներին շարժական ինտերնետը դարձել է մարդկանց առօրյայի կարևոր բաղադրիչներից մեկը՝ աշխատանքի, կրթության և ժամանցի համար։ Տեսազանգերից և առցանց հանդիպումներից մինչև ֆիլմերի դիտում և սոցիալական հարթակներում ակտիվ շփում՝ օգտատերերն ավելի ու ավելի հաճախ են զգում բարձր արագության և կայուն կապի կարիք։

Ucom-ի Level Up+ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ակտիվորեն օգտագործում են շարժական ինտերնետը և ցանկանում են մշտապես մնալ կապի մեջ՝ հասանելիություն ունենալով ժամանակակից թվային ծառայություններին։

«Այսօր կապը դարձել է ժամանակակից թվային կյանքի հիմքը։ Ucom-ում մեր նպատակն է ապահովել, որ մեր բաժանորդները Հայաստանի ցանկացած կետում ունենան հասանելիություն առաջատար տեխնոլոգիաներին և ժամանակակից թվային հնարավորություններին։ Մենք շարունակաբար զարգացնում ենք մեր ցանցը և ծառայությունները,  որպեսզի մեր բաժանորդները կարողանան օգտվել նորագույն տեխնոլոգիական լուծումներից։ Դրա ապացույցն է Ookla®-ի կողմից  վերջերս ստացած գնահատականը, ըստ որի Ucom-ը ճանաչվեց N1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված կապով», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ucom-ի Level Up+ հետվճարային փաթեթները հասանելի են մի քանի տարբերակներով՝ հնարավորություն տալով բաժանորդներին ընտրել իրենց օգտագործման ծավալին համապատասխան առաջարկը` Level Up+ 3000, 4000, 5500, 8000։ Օրինակ՝ Level Up+ 5500 փաթեթը նախատեսված է այն բաժանորդների համար, որոնք ցանկանում են ունենալ անսահմանափակ ինտերնետ ու մեծ ծավալի ներառված րոպեներ, ազատ օգտվել ծառայություններից՝ միշտ մնալով կապի մեջ։

Level Up+ հետվճարային փաթեթների միջոցով բաժանորդները կարող են  մշտապես լինել կապի մեջ և ապրել առանց սահմանափակումների՝ միանալով Հայաստանում №1 օպերատորին*։

Առավել մանրամասն՝ ucom.am/postpaid հղումով։

*Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence® – ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69