ԱՄՆ-ում սպասում են, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման դեպքում նավթի մատակարարումները Ասիա շուտով կվերսկսվեն
Իրանի նկատմամբ նավթային պատժամիջոցների չեղարկումը թույլ կտա էներգակիրների մատակարարումները Ասիա ապահովել 3-4 օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ մարտի 19-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է շուտով հանել պատժամիջոցները իրանական նավթի նկատմամբ, որը կուտակվել է ծովում գտնվող տանկերներում, քանի որ Վաշինգտոնը փորձում է զսպել գների կտրուկ աճը՝ պայմանավորված Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակմամբ։
Հորմուզի նեղուցը փաստացի արգելափակված է Իրանի կողմից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից այդ երկրի դեմ սկսված ռազմական գործողությունների ֆոնին։
