
«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության անդամ
«ՏաԹևեր» Ճոպանուղին դարձել է Ճոպանուղային տրանսպորտի միջազգային կազմակերպության (OITAF) անդամ:
Որոշումը կայացվել է իտալական Բոլցանո քաղաքում կայացած OITAF ղեկավար կոմիտեի հանդիպման ժամանակ:
Անդամակցությունը OITAF-ին նշանակում է, որ «ՏաԹևեր»-ը ճանաչվել է ճոպանուղիների օպերատորների համաշխարհային հանրության կողմից և մի շարք առավելություններ է տալիս, մասնավորապես`
– ճոպանուղիների կառավարման ոլորտում հետազոտությունների և փորձերի աջակցություն,
– աջակցություն ճոպանուղիների ոլորտում ազգային կարգավորիչների համար չափանիշների ներդրման հարցում,
– սեմինարների և կոնֆերանսների անցկացում ճոպանուղիների արտադրողների և օպերատորների համար:
OITAF հիմնադրվել է 1959 թվականին Միլանում: Ներկայումս կազմակերպությանը անդամակցում են ճոպանուղիներ 22 երկրից: