Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 103.94-5.12 WTI - 91.63-6.59
COMEX:  GOLD - 4325.20-5.49 SILVER - 69.05-0.69
COMEX:  PLATINUM - 1828.50-4.77
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 158.6-0.39 EUR/GBP - 1.1582+0.10
FOREX:  EUR/USD - 1.1582+0.10 GBP/USD - 1.3398+0.43
STOCKS RUS:  RTSI - 1074.43+0.86
STOCKS US: DOW JONES - 46208.47+1.38 NASDAQ - 21946.76+1.38
STOCKS US: S&P 500 - 6581.00+1.15
STOCKS JAPAN:  NIKKEI - 51515.49-3.48 TOPIX - 3486.44-3.41
STOCKS CHINA:  HANG SENG - 24382.47-3.54 SSEC - 3813.28-3.63
STOCKS EUR:  FTSE100 - 9894.15-0.24 CAC40 - 7726.20+0.79
STOCKS EUR:  DAX - 22653.86+1.22
23/03/2026  CBA:  USD - 377.38-0.12 GBP - 500.59-4.35
23/03/2026  CBA:  EURO - 433.61-2.7
23/03/2026  CBA:  GOLD - 55358-476 SILVER - 878.07+32.13
ԱՄՆ նախագահը չի կարծում, որ իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը շահավետ է Թեհրանին
24/03/2026 12:20
Կիսվել

ԱՄՆ նախագահը չի կարծում, որ իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը շահավետ է Թեհրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի կողմից նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը չի օգնի Թեհրանին ներկայիս Մերձավոր Արևելքի հակամարտությունում։

«Իրանը որքան էլ գումար ստանա, դա որևէ կերպ չի ազդի պատերազմի վրա։ Սակայն ես ցանկանում եմ, որ մատակարարման համակարգը գործի ավելի համահունչ: Մենք նույնիսկ չգիտենք՝ արդյոք Իրանը կստանա այդ գումարը։ Անկեղծ ասած, կարծում եմ՝ այն ստանալը դժվար է, շատ դժվար», – ասել է նա CNN-ին։

Նրա խոսքով՝ ինքը պարզապես ցանկանում է, որ շուկաներում հնարավորինս շատ նավթ լինի։

Նախագահը նաև հավաստիացրել է, որ Հորմուզի նեղուցի շրջափակումը «շատ շուտով» կվերացվի, և որ ԱՄՆ-ն ու Իրանը միասին կվերահսկեն նեղուցը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կարող է շուտով վերացնել պատժամիջոցները ծովում տանկերներում կանգնած իրանական նավթի նկատմամբ, քանի որ Վաշինգտոնը ձգտում է զսպել գների կտրուկ աճը՝ պայմանավորված Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակմամբ։

23/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.38
-0.12
Եվրո (EUR)
433.61
-2.7
Ռուբլի (RUR)
4.5924
+0.1032
Լարի (GEL)
138.77
-0.2
55358
-476
Արծաթ
878.07
+32.13