Աջափնյակում բացվել է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
Պաշտոնապես բացվել է Երևանի Աջափնյակ համայնքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Բացմանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշենք, որ նմանատիպ կենտրոնների ձևավորումը նպատակ ունի մեկ տանիքի տակ կենտրոնացնել սոցիալական տարբեր ծառայությունների մատուցումը, ինչը հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով սպասարկել քաղաքացիներին: Պատասխանատուները վստահ են, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծումը կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը:
Աջափնյակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը թվով 6-րդն է Երևանում:
Պատասխանատուների հավաստմամբ՝ առաջիկա մի քանի տարիների ընթացքում նման կենտրոններ կձևավորվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: