Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մերձավոր Արևելքում պատերազմը ստիպել է Չինաստանին առաջին անգամ բարձրացնել արտահանման սակագները
24/03/2026 17:11
Կիսվել

Մերձավոր Արևելքում պատերազմը ստիպել է Չինաստանին առաջին անգամ բարձրացնել արտահանման սակագները

Չինական էժան ներմուծման դարաշրջանը կարող է մոտենալ ավարտին։ Իրանում արդեն չորս շաբաթ շարունակվող ռազմական հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է նավթի գների կտրուկ աճի, Չինաստանի արտադրողները սկսել են բարձրացնել արտահանման գները ապրանքների լայն շրջանակի համար՝ խաղալիքներից և յոգայի հագուստից մինչև բժշկական կաթետերներ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Գների բարձրացումը տատանվում է միանիշից մինչև երկնիշ (ավելի քան 10%) ցուցանիշների սահմաններում։ Պատճառը հումքի և լոգիստիկ ծախսերի կտրուկ թանկացումն է՝ Պարսից ծոցում ճգնաժամի հետևանքով։

Այս քայլը հստակ ազդանշան է, որ գլոբալ էներգետիկ շոկը սկսում է վերածվել սպառողական գնաճի։ Մինչ այժմ չինացի արտահանողները տարիներ շարունակ իջեցնում էին գները՝ ներքին կոշտ մրցակցության և ավելցուկային արտադրական հզորությունների պայմաններում։

Ռազմական հակամարտությունը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճին։ Դա անմիջապես ազդել է նավթին կապված հումքի վրա՝ պոլիէսթերային և ակրիլային թելերից մինչև բժշկության մեջ օգտագործվող պոլիուրեթան։ Չինացի մատակարարների տվյալներով՝ պատերազմի առաջին շաբաթում այդ նյութերի գները աճել են մինչև 50%-ով։ Այժմ շուկայի ակտիվությունը որոշ չափով նվազել է, սակայն գները շարունակում են մնալ ավելի քան 10%-ով բարձր՝ նախապատերազմական մակարդակից։

Երկրորդ խնդիրը բեռնափոխադրումների սակագներն են։ Անցած շաբաթը դարձել է ծովային փոխադրումների սակագների ամենակենտրոնացված աճի շրջանը՝ պատերազմի սկզբից ի վեր։ Արտահանողների և բեռնափոխադրողների տվյալներով՝ սակագներն աճել են 10%-ից մինչև 30%, իսկ որոշ լոգիստիկ ուղղություններով՝ մինչև 50%։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85