Տնտեսական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 434.00+1.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 99.91-3.88 WTI - 89.01-2.86
COMEX:  GOLD - 4399.30+1.71 SILVER - 73.17+5.97
COMEX:  PLATINUM - 1959.10+7.14
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 158.78+0.11 EUR/GBP - 1.1602+0.17
FOREX:  EUR/USD - 1.1602+0.17 GBP/USD - 1.34+0.01
STOCKS RUS:  RTSI - 1090.17+1.46
STOCKS US: DOW JONES - 46124.06-0.18 NASDAQ - 21761.89-0.84
STOCKS US: S&P 500 - 6556.37-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 52252.28+1.43 TOPIX - 3559.67+2.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25063.71+2.79 SSEC - 3881.28+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 9965.16+0.72 CAC40 - 7743.92+0.23
STOCKS EUR:  DAX - 22636.91-0.07
24/03/2026  CBA:  USD - 377.32-0.06 GBP - 505.87+5.28
24/03/2026  CBA:  EURO - 437.43+3.82
24/03/2026  CBA:  GOLD - 54181-1177 SILVER - 815.58-62.49
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 6.9%-ով
25/03/2026 12:23
Կիսվել

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 6.9%-ով

2026 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 3.5 մլրդ դոլար, ինչը 6.9%-ով ցածր է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ժամանակահատվածում արտահանումն աճել է 22.9%-ով՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը։ Ներմուծումը նվազել է 15.4%-ով՝ հասնելով 2.48 մլրդ դոլարի։ Առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1.45 մլրդ դոլար (ընդհանուր շրջանառության 41.5%-ը)։

Վրաստանի արտահանման առաջատար ապրանքը շարունակում են մնալ մարդատար ավտոմեքենաները՝ 216 մլն դոլար, սակայն նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 24%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Ղրղզստանի ուղղությամբ ավտոմեքենաների վերաարտահանման կրճատմամբ։

Երկրորդ տեղում են թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը՝ 126 մլն դոլար (+217%), իսկ երրորդ տեղում՝ նավթն ու նավթամթերքը՝ 93 մլն դոլար (+480%)։ Վերջինիս արտահանման կտրուկ աճը կապված է Կուլևիում նավթավերամշակման գործարանի գործարկման հետ։ Դրա շահագործումից հետո ներմուծման կառուցվածքում ակտիվացել են հում նավթի մատակարարումները, իսկ արտահանման վիճակագրությունում հայտնվել են նավթամթերքը։

Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանից արտահանման երեք խոշորագույն ուղղություններն են եղել Չինաստանը (147.1 մլն դոլար), Ղրղզստանը (105.9 մլն դոլար) և Ադրբեջանը (95.1 մլն դոլար)։

24/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.32
-0.06
Եվրո (EUR)
437.43
+3.82
Ռուբլի (RUR)
4.6885
+0.0961
Լարի (GEL)
138.82
+0.05
54181
-1177
Արծաթ
815.58
-62.49