ՆԱՏՕ-ում ավելի ակտիվ են համակարգում էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանության միջոցառումները
ՆԱՏՕ-ի դաշնակիցները 2025 թվականին ավելացրել են զորավարժությունների քանակը և ակտիվացրել են համակարգումը՝ առավել կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այս մասին նշվում է Հյուսիսատլանտյան դաշինքի տարեկան զեկույցում։
Զեկույցում ընդգծվում է, որ դաշինքը շարունակում է «կենտրոնացած մնալ էներգետիկ ոլորտում սպառնալիքներին հակազդելու և ռազմական ուժերին էներգակիրների ու տեխնոլոգիաների մատակարարումների հասանելիությունն ապահովելու վրա»։
