Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին
Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023թ.-ին կհասնի 650-ի` առնվազն 60 երկրից:
Ինչպես Ազգային ժողովի պատվիրակության՝ Դիլիջանի միջազգային դպրոց կատարած այցի ժամանակ տեղեկացրել են պատասխանատուները՝ դպրոցի աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:
Այժմ դպրոցում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ:
Պատասխանատուները վստահ են, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, նորովի կներկայացնի Հայաստանը աշխարհի կրթօջախների քարտեզի վրա:
Ծրագրի արժեքը գնահատվում է շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ներդնել շենքի կառուցման և անհրաժեշտ գույքային միջոցների ձեռքբերման, իսկ շուրջ 400 մլն ԱՄՆ դոլարը` գործառնական ծախսերի ու դպրոցի հետագա զարգացման նպատակով: