Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հայաստանի և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև գործառնական համագործակցություն նոր փուլ
30/03/2026 18:48
Կիսվել

Հայաստանի և Ուզբեկստանի կենտրոնական դեպոզիտարիաների միջև գործառնական համագործակցություն նոր փուլ

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիան (UzCSD) ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան բացում է օտարերկրյա անվանատիրոջ հաշիվ Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում, ինչը հնարավորություն կտա իրականացնել արժեթղթերի հաշվառում, պահառություն, ինչպես նաև գործարքների սպասարկում և կորպորատիվ գործողությունների իրականացում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։

Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի մարտի 30-ին՝ երկու երկրների կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարների՝ Անի Մակարյանի և Շերալի Աբդուջաբորովի մասնակցությամբ՝ նշանավորելով համագործակցության նոր փուլ՝ ուղղված շուկաների միջև գործնական ինտեգրմանը և ենթակառուցվածքային կապերի ամրապնդմանը։

Այս համագործակցությունը նպատակ ունի՝

  • ապահովել արժեթղթերի անվտանգ պահառություն և իրավունքների հաշվառում UzCSD-ում բացված հաշիվների միջոցով,
  • պարզեցնել և արդյունավետ դարձնել միջսահմանային գործարքների իրականացումը,
  • ընդլայնել շուկայի մասնակիցների մուտքը դեպի Ուզբեկստանի կապիտալի շուկա,
  • խթանել երկու երկրների միջև ներդրումային հոսքերը և ֆինանսական համագործակցությունը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը նշել է․

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի համար նման գործառնական կապերի ստեղծումը կարևոր քայլ է մեր միջազգային ինտեգրման ռազմավարության շրջանակում։ Օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացումը Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայում թույլ կտա մեր շուկայի մասնակիցներին ավելի հեշտ մուտք գործել նոր շուկաներ և օգտվել ընդլայնված ներդրումային հնարավորություններից։ Ուզբեկստանը, որպես ինտենսիվ զարգացող շուկա, մենք տեսնում ենք հնարավորություն հանդիսանալ կամուրջ արևմտյան և միջին արևելքի կապիտալի ներհոսքի համար։ Սա հնարավորություն է ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ արտասահմանյան ներդրողների համար։

Սա հնարավորություն է ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ մեր գլոբալ և տարածաշրջանային գործընկերների/ներդրողների համար։ Ուզբեկստանը, որպես արագ զարգացող շուկա, ունի զգալի ներուժ՝ ներգրավելու Եվրոպայի և Մերձավոր Արևելքի կապիտալի հոսքերը։ Միաժամանակ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան դիտարկում է իր դերը որպես կամուրջ տարբեր տարածաշրջանների միջև՝ այդ թվում նաև Ուզբեկստանի համար։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին համագործակցության պատրաստակամության, բարձր պրոֆեսիոնալիզմի և միասնական տեսլականի համար։ Մենք մեծապես կարևորում ենք մեր ապագա հաջող և երկարաժամկետ համագործակցությունը»։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (CDA) և Ուզբեկստանի արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի (UzCSD) միջև  ստորագրված համաձայնագիրը բացում է նոր հնարավորություններ երկու երկրների ֆինանսական շուկաների միջև արդյունավետ համագործակցության համար՝ ապահովելով ավելի բարձր մակարդակի փոխհամագործակցություն, վստահություն և կապիտալի ազատ տեղաշարժի հնարավորություններ տարածաշրջանում։

Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան տրամադրում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Այն հանդիսանում է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարը: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ սեփականատերն է Հայաստանի ֆոնդային բորսան։ https://cda.am/

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21