Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Կառուցապատողների Հայկական Ասոցիացիան նոր ինստիտուտ է ներդնում կառուցապատման շուկայում
30/03/2026 19:07
Կիսվել

Կառուցապատողների Հայկական Ասոցիացիան նոր ինստիտուտ է ներդնում կառուցապատման շուկայում

Կառուցապատողների Հայկական Ասոցիացիան երկարատև քննարկումների, ոլորտային վերլուծությունների և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում մշակել է նոր ինստիտուտ՝ կառուցվող շենքերի նախագծերի սերտիֆիկացման (գնահատման), ինչպես նաև կառուցապատող ընկերությունների դասակարգման համար։

Նախաձեռնությունը միտված է կառուցապատման շուկայի որակական մակարդակի բարձրացմանը, ոլորտի թափանցիկության ապահովմանը և գնորդների համար առավել հասկանալի ու վստահելի միջավայրի ձևավորմանը։

Մշակված չափորոշիչները հնարավորություն են տալիս հստակ տարբերակել և դասակարգել կառուցապատման նախագծերը, ինչը զգալիորեն հեշտացնում է գնորդների կողմնորոշումը շուկայում և նպաստում ավելի տեղեկացված որոշումների կայացմանը։

Ասոցիացիայի նախագահը Գուրգեն Գրիգորյանը նշում է, որ միջազգային մոտեցումների հիման վրա ներդրված այս համակարգի շրջանակում կառուցվող նախագծերի գնահատումն իրականացվում է հինգ հիմնական դասերով՝  ⁠Standart, Comfort, Business, Premium և Luxury։

Կառուցապատող ընկերությունները, իրենց հերթին, դասակարգվում են ըստ ֆինանսական թափանցիկության, փորձառության, սնանկության գործընթացների բացակայության և կառավարման արդյունավետության՝ ստանալով A, B, C, D դասեր։

Ասոցիացիայի դիրքորոշմամբ՝ ներդրվող ինստիտուտը կարող է դառնալ շուկայի ինքնակարգավորման կարևոր գործիք՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և առողջ մրցակցության խթանմանը։ Միաժամանակ այն հնարավորություն է ստեղծում ներդնելու միջազգային չափանիշներ և բարձրացնելու հայկական կառուցապատման շուկայի մրցունակությունը։

Ասոցիացիայի կողմից մշակված գնահատման ինստիտուտի առաջին սերտիֆիկատակիրներն են «ԱրտՔոմփանի» և «ՌենՇին» կառուցապատող ընկերությունները՝ իրենց կողմից իրականացվող Firdus Prime Residence և Skyline քաղաքաշինական ծրագրերով։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6