ԱՄՆ-ն պահանջում է բացել Հորմուզի նեղուցը Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
Հորմուզի նեղուցը այս կամ այն կերպ պետք է բացվի հակամարտության ավարտից հետո, և եթե Իրանը դա չանի, ապա կհանդիպի լուրջ հետևանքների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Al Jazeera հեռուստաալիքին։
Ռուբիոյի խոսքով՝ նեղուցը կբացվի կամ Իրանի համաձայնությամբ, կամ միջազգային ռազմական կոալիցիայի օգնությամբ, որի կազմում կլինի նաև ԱՄՆ-ն։
Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրում է այլ երկրների հետ խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և «Իրանում որոշ անձինք» հաղորդագրություններ են փոխանակում հիմնականում միջնորդների միջոցով։
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Իրանը չպետք է ստանա միջուկային զենք։ Նա կոչ է արել Թեհրանին քայլեր ձեռնարկել՝ հրաժարվելու միջուկային ծրագրից և նման զենք ունենալու հավակնություններից։
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիրը չի զբաղվում միջուկային զենքի մշակմամբ և հետաքրքրված չէ այն ձեռք բերելու հարցում։ Միաժամանակ Թեհրանը պնդում է, որ չի հրաժարվի խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու իրավունքից։
