Կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
Վաղը՝ նոյեմբերի 7-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունենալու Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 7-րդ համատեղ նիստը:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստին մասնակցելու համար երկօրյա այցով Կիև կմեկնի Հայաստանի պատվիրակությունը` գլխավորությումբ ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի հայկական կողմի նախագահ Վահրամ Ավանեսյանի: Ուկրաինական կողմի նախագահն է Ուկրաինայի փոխվարչապետ Օլեքսանդր Վիլկուլը:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 1994թ. հոկտեմբերի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի կառավարության միջև ազատ առևտրի մասին» Համաձայնագրի: