Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
FT-ն հայտնել է Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարերի կառուցման ծրագրերի մշակման մասին
02/04/2026 17:24
Կիսվել

FT-ն հայտնել է Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարերի կառուցման ծրագրերի մշակման մասին

Հորմուզի նեղուցի փակումը Մերձավոր Արևելքի երկրներում առաջացրել է գազատարների և նավթատարների կառուցման նախագծերի նկատմամբ հետաքրքրության նոր աճ, որոնք թույլ կտան էներգակիրներ արտահանել՝ անկախ նեղուցում ստեղծված իրավիճակից: Այս մասին գրում է Financial Times-ը։

Ոլորտի ներկայացուցիչներն ու պաշտոնյաները թերթին հայտնել են, որ նոր խողովակաշարերը կարող են լինել տարածաշրջանի երկրների մշտական խոցելիությունը հաղթահարելու միակ միջոցը՝ կապված նեղուցով փոխադրումների խափանումների հետ՝ չնայած նման նախագծերի բարձր արժեքին և քաղաքական բարդությանը, ինչպես նաև այն հանգամանքին, որ դրանց իրականացումը տարիներ կպահանջի։ Թերթը հիշեցնում է, որ նախկին նմանօրինակ նախագծերը կանգ են առել իրականացման բարդությունների պատճառով։

Ներկայում ակտիվ դեր է խաղում 1200 կմ երկարությամբ սաուդյան «Արևելք-Արևմուտք» նավթատարը, որը թույլ է տալիս օրական մինչև 7 մլն բարել նավթ տեղափոխել դեպի Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու ալ-Բահր նավահանգիստ։

Լիբանանյան մասնավոր C.A.T. Group ընկերության ղեկավար Քրիստոֆեր Բուշը, որը եղել է այդ նավթատարի հիմնական շինարարներից մեկը, նշել է, որ նոր նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը նկատելի էր դեռևս ռազմական գործողությունների սկսվելուց առաջ։ Սակայն նրա գնահատմամբ՝ «Արևելք-Արևմուտք» նավթատարի նման անալոգի կառուցումը կարժենա առնվազն 5 մլրդ դոլար։ Իսկ Իրաքից՝ Հորդանանի, Սիրիայի և Թուրքիայի տարածքով անցնող խողովակաշարի կառուցումը կարող է արժենալ 15-20 մլրդ դոլար։ Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիան կարող է նաև կառուցել լրացուցիչ արտահանման տերմինալներ Կարմիր ծովի ափին։

Սակայն, ինչպես հիշեցնում է FT-ը, կան մի շարք ռիսկեր՝ այդ թվում Իրաքի տարածքում չպայթած զինամթերքի առկայությունը, «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների ակտիվությունը և տարածաշրջանի այլ զինված խմբավորումների գործունեությունը։ Խնդիրներ կարող են առաջացնել նաև խողովակաշարերի քաղաքական վերահսկողության շուրջ վեճերը։

Մեկ այլ տարբերակ է խողովակաշարեր անցկացնել դեպի Օման, սակայն նրա նավահանգիստները խոցելի են դարձել օդային հարձակումների նկատմամբ։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88