Կառավարությունը հավանություն է տվել մաքսային վարչարարության ռազմավարության ծրագրին
Կառավարությունը հավանություն է տվել Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014թթ. ծրագրին:
Կառավարությունից Մամուլի ծառայությունից հայտնում նե, որ օրենսդրական, ինստիտուցիոնալ, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավակիրարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխման ընթացքում ի հայտ են գալիս բազմաթիվ խնդիրներ և առաջադրանքներ, որոնց լուծման ուղիները և մեթոդներն արտացոլված են ռազմավարական փաստաթղթում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Մաքսային միության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել ծրագրային այս փաստաթուղթ և առաջարկել է մեկ-երկու օրվա ընթացքում լրամշակել այն: