Երկարաձգվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը
Կառավարությունը թույլատրել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. նոյեմբերի 27-ը:
Ընկերությունը դեռ անցյալ տարի ճանաչվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող, ներմուծել է սարքավորումներ, որոնց շահագործումը շարունակվելու է նաև այս տարի: Կառավարությունը հենց սրանով էլ պարզաբանել է որոշման ընդունման անհրաժեշտությունը: