McKinsey. Խոշոր միջազգային բանկերի թիվը կկրճատվի
Խոշոր միջազգային բանկերի թիվը կարող է զգալի կրճատվել: Նման եզրակացության է եկել McKinsey&Co. վերլուծական ընկերությունը: Որպես միջազգային բանկերի թվի կրճատման հիմնական պատճառ վերլուծաբանները նշել են բաժնետերերի՝ առավել շատ շահույթ ստանալու ձգտումն ու դրան զուգահեռ՝ բանկերի խորացող մասնագիտացումը: Վերլուծաբանները վստահ են, որ նման զարգացումները կարող են հանգեցնել միջազգային բանկերի միաձուման կամ, հակառակը, մասնատման: Թե կոնկրետ որ խոշոր միջազգային բանկերին է սպառնում վերացում կամ մասնատում, McKinsey-ի վերլուծաբանները չեն հստակեցրել:
Իր վերլուծության համար McKinsey-ն դիտարկել է շուրջ 500 խոշոր միջազգային բանկ: Վերլուծության հիմքում դրվել է բանկերի կապիտալի եկամտաբերությունը: