Բեռնափոխադրումների ծավալն ըստ տրանսպորտի տեսակների. 2026թ. հունվար-փետրվար
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2026թ.-ի հունվար-փետրվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2,111.5 հազար տոննա: 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է անկում 4․7%-ով:
Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39․4%-ով և կազմել է 320.6 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 67.9 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 114.9 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 137.8 հազար տոննա:
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 15․4%-ով և կազմել է 1,268.3 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 96.3 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 531.7 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 640.3 հազար տոննա:
Օդային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 27․9%-ով և կազմել է 7.8 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 4.2 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 3.6 հազար տոննա:
Մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալը 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 7․3%-ով և կազմել է 514.8 հազար տոննա:
