2026թ.-ի հունվար-փետրվարին հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 25․7 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. հունվար-փետրվարին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 27,369.0 մլն դրամ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4․5%-ով։
Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է աճ 2․1%-ով և հասույթը կազմել է 244.4 մլն դրամ։
Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 1․3%-ով և կազմել 1,384.8 մլն դրամ։
Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել է աճ 4․8%-ով, իսկ հասույթը կազմել է 25,739.8 մլն դրամ։
