2026թ․-ի հունվար-փետրվարին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 45․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 7,863.8 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 45․5%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 24․1%-ով և կազմել 10,183.2 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 0․1%-ով և կազմել 18,261.1 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 6․3%-ով՝ կազմելով 2,157.8 հազար լիտր։
