Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
Wildberries-ում պատրաստի սննդի առաջին ռեստորանը՝ արագ առաքմամբ
09/04/2026 22:00
Կիսվել

Wildberries-ում պատրաստի սննդի առաջին ռեստորանը՝ արագ առաքմամբ

Հայաստանում օգտատերերն արդեն վաղուց սովոր են պատվիրել ամենատարբեր ապրանքներ Wildberries-ում՝ հագուստից և աքսեսուարներից մինչև կենցաղային տեխնիկա, կոսմետիկա և տան համար ապրանքներ, իսկ այժմ հնարավոր է պատվիրել նաև պատրաստի սնունդ։ Հարթակին միացած և Երևանի ողջ տարածքում ուտեստների առաքում առաջարկած առաջին ռեստորանը դարձել է Arigato-ն։

Այսօր Wildberries-ը Հայաստանում ևս մեկ քայլ է անում գործընկերային էկոհամակարգի զարգացման ուղղությամբ․ հարթակում հայտնվել է պատրաստի սննդի ռեստորանի հետ առաջին համագործակցությունը՝ էքսպրես առաքման ձևաչափով։ Ծառայությունն արդեն հասանելի է օգտատերերին և բացում է նոր հնարավորություններ ինչպես գնորդների, այնպես էլ բիզնեսի համար։ Պատվերները առաքվում են անմիջապես պատրաստվելուց հետո՝ մինչև դուռ։

Arigato-ն հայտնի է իր բազմազան և որակյալ մենյուով։ Տեսականին ներառում է թարմ սուշի և ռոլլեր, տաք ուտեստներ, ապուրներ և այլ տեսականի, որոնք արտացոլում են ասիական խոհանոցի բազմազանությունն ու յուրահատկությունը։ Հատուկ հարթակի համար պատրաստվում է յուրահատուկ սեթ՝ բացառապես Wildberries-ի համար, իսկ ասիական խոհանոցի սիրահարներին սպասվում է հատուկ գաստրոնոմիկ անակնկալ։

Ռեստորանի սեփականատեր Մարատ Գևորգյանը նշել է, որ թիմը մեծ հետաքրքրությամբ է մոտենում Wildberries-ի հետ համագործակցությանը։ «Մենք ձգտում ենք ապահովել հարթակի օգտատերերի լավագույն փորձը՝ փոխանցելով ասիական խոհանոցի յուրահատուկ համերը, համադրելով արագ առաքման և բարձր սպասարկման հետ։ Մոտ ժամանակում կներկայացնենք հատուկ սեթ, որը հասանելի կլինի բացառապես Wildberries հարթակում և կներառի մեր մենյուի լավագույն առաջարկները»,  ընդգծել է նա։

Wildberries-ում էքսպրես առաքումը նաև վաճառողներին առաջարկում է ճկուն համագործակցության պայմաններ։ Հարթակը տրամադրում է բազմաֆունկցիոնալ քարտեզ, որի միջոցով գործընկերները կարող են նախապես սահմանել գնորդների համար հասանելիության գոտիները՝ ապահովելով արագ առաքում և համագործակցության թափանցիկ պայմաններ։

Wildberries-ի Հայաստանում տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը նշել է․ «Հայաստանում պատրաստի սննդի կատեգորիայի գործարկումը HoReCa ոլորտի բիզնեսների համար ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու իրենց ներկայությունը առցանց միջավայրում, ներգրավելու նոր հաճախորդներ և ավելացնելու վաճառքները։ Միաժամանակ օգտատերերի համար սա հարմար միջոց է կատարել ամենօրյա գնումներ մեկ հարթակում՝ սովորական ապրանքներից մինչև պատրաստի տաք ուտեստներ»։

Վերջում նշենք, որ Wildberries-ի հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունները կարող են գրանցվել կայքում։ Wildberries-ի մասնագետները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ նրանց բիզնեսի զարգացման համար առավել հարմար և շահավետ պայմաններ առաջարկելու նպատակով։

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62