Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Ստեֆանո Գաբբանան լքել է Dolce & Gabbana-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը
13/04/2026 11:14
Կիսվել

Ստեֆանո Գաբբանան լքել է Dolce & Gabbana-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը

Համաշխարհային նորաձևության իտալացի դիզայներ Ստեֆանո Գաբբանան լքել է Dolce & Gabbana նորաձևության տան տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, որը նա հիմնադրել էր Դոմենիկո Դոլչեի հետ միասին: Այս մասին ասվում է կարգավորող մարմիններին ներկայացված ընկերության հաղորդագրությունում։

63-ամյա Գաբբանան պաշտոնից հեռացել է 2025 թվականի վերջում։ Հունվարից ընկերության տնօրենների խորհուրդը գլխավորում է Դոմենիկո Դոլչեի եղբայրը՝ Ալֆոնսոն, որը ներկայումս զբաղեցնում է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Dolce & Gabbana-ն հայտարարել է, որ Գաբբանայի հեռանալը պայմանավորված է ընկերության կազմակերպչական կառուցվածքի և կառավարման համակարգի բնական զարգացմամբ։

«Այս փոփոխությունները որևէ կերպ չեն ազդում Ստեֆանո Գաբբանայի ստեղծագործական գործունեության վրա», — նշվում է հաղորդագրությունում։

Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Գաբբանան դիտարկում է տարբեր տարբերակներ Dolce & Gabbana-ում իր բաժնեմասի վերաբերյալ, որը կազմում է մոտ 40%։

Ընկերությունը բախվել է դժվարությունների՝ «լյուքս» դասի ապրանքների շուկայում երկարատև անկման պատճառով, իսկ Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքների շուրջ անորոշությունն ավելի է խորացնում իրավիճակը։ Այս ճնշումը բացասաբար է ազդում նրա ֆինանսական ցուցանիշների վրա և բարդացնում պարտքային պարտավորությունների պայմանների կատարումը։

Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Dolce & Gabbana-ն սկսում է նոր բանակցությունների փուլ վարկատուների հետ՝ 450 մլն եվրոյի չափով պարտքի վերաֆինանսավորման վերաբերյալ։

Դոլչեն և Գաբբանան ընկերությունը հիմնադրել են 1985 թվականին և մինչ օրս պատասխանատու են դրա ստեղծագործական մասի համար։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72