ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն 2025 թվականին աճել է 1.7%-ով
Եվրասիական տնտեսական միության երկրների համախառն ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կազմել է 1.7%: Այս մասին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
«Միության համախառն ՀՆԱ-ն աճել է 1.7%-ով։ Միաժամանակ միության երկրների մեծ մասում աճի տեմպերը զգալիորեն գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշները», – ասվում է հաղորդագրությունում։
«Պետություն-անդամների կողմից իրականացված համակարգային միջոցառումները, այդ թվում՝ անհամամասնությունների ժամանակին կանխատեսման և կարգավորման ուղղությամբ, հնարավորություն են տվել ապահովել մակրոտնտեսական կայունություն, ինչի շնորհիվ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասը ցուցադրել է դրական դինամիկա», – նշել են ԵՏՀ-ում։
ԵԱՏՄ-ի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։
