NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են 12/11/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.27%-ով և կազմել 1281.10 դոլար, արծաթի դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 21.28 դոլար, իսկ պլատինի հունվար ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.73%-ով և կազմել 1432.40 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):