Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Աշխարհում նավթի վերամշակումը մարտին նվազել է 5 մլն բարել/օր ծավալով
14/04/2026 13:54
Կիսվել

Աշխարհում նավթի վերամշակումը մարտին նվազել է 5 մլն բարել/օր ծավալով

Աշխարհում նավթի վերամշակման ծավալները մարտին նվազել են օրական 5 մլն բարելով՝ հասնելով 77.1 մլն բարել/օր ծավալի։ Նվազումը դարձել է ամենակտրուկը՝ 2020 թվականի ապրիլից ի վեր: Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի ամսական հաշվետվությունում։ Նշվում է նաև, որ ցուցանիշը 4.1 մլն բարել/օրով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։

Նվազումը պայմանավորված է Սուեզից արևելք գտնվող տարածաշրջանում վերամշակման էական կրճատմամբ՝ նավթի հոսքերի փոփոխության պատճառով։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ դա ավելի է խորացրել վերամշակման արդեն առկա նվազումը, որը կապված է սեզոնային տեխնիկական սպասարկման հետ․ այն սովորաբար գագաթնակետին է հասնում ապրիլին։

Մարտին նավթի վերամշակման ծավալները եղել են նորմայից 4.8 մլն բարել/օրով ցածր, որից աշխարհաքաղաքական գործոնի ներդրումը կազմել է 3.2 մլն բարել/օր, իսկ սեզոնային տեխնիկական սպասարկման ազդեցությունը՝ 1.6 մլն բարել/օր։

Վերամշակման նվազման արդյունքում դիտվում է նավթամթերքի պակաս և վերամշակման մարժայի աճ՝ հիմնականում միջին դիստիլյատների հատվածում։ Միաժամանակ վերլուծաբանները նշում են, որ Ատլանտյան ավազանում, հատկապես ամերիկյան նավթավերամշակման գործարանները, արագորեն ավելացնում են վերամշակումը:

Մարտին աճը կազմել է 380 հազար բարել/օր՝ փետրվարի համեմատ, քանի որ նրանք փորձում են օգտվել բարձր մարժայից, մինչդեռ մյուս հիմնական նավթավերամշակման կենտրոնների ճնշող մեծամասնությունը ցույց է տվել ամսական նվազում։

ՕՊԵԿ-ում կարծում են, որ ապագայում վառելիքի նկատմամբ սեզոնային պահանջարկի աճը կարող է ավելի խորացնել նավթամթերքի դեֆիցիտը։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04