Այլ Լուրեր

USD BUY - 373.00+0.00 USD SELL - 376.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 95.05-3.17 WTI - 90.92-6.24
COMEX:  GOLD - 4827.20+1.79 SILVER - 79.39+5.12
COMEX:  PLATINUM - 2128.20+1.60
LME:  ALUMINIUM - 3563.00-1.23 COPPER - 13284.50+1.77
LME:  NICKEL - 18206.00+2.87 TIN - 50331.00+4.29
LME:  LEAD - 1935.00+0.68 ZINC - 3342.50+0.77
FOREX:  USD/JPY - 158.97-0.09 EUR/GBP - 1.1786+0.20
FOREX:  EUR/USD - 1.1786+0.20 GBP/USD - 1.3562+0.39
STOCKS RUS:  RTSI - 1131.92+0.63
STOCKS US: DOW JONES - 48535.99+0.66 NASDAQ - 23639.08+1.96
STOCKS US: S&P 500 - 6967.38+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 57877.39+2.43 TOPIX - 3755.27+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 25872.32+0.82 SSEC - 4026.63+0.95
STOCKS EUR:  FTSE100 - 10609.06+0.25 CAC40 - 8327.86+1.12
STOCKS EUR:  DAX - 24044.22+1.27
14/04/2026  CBA:  USD - 375.19+0 GBP - 508.8+4.73
14/04/2026  CBA:  EURO - 442.61+3.86
14/04/2026  CBA:  GOLD - 56968-616 SILVER - 897.04-14.23
Լանգ Լանգի մասնակցությամբ կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը
15/04/2026 13:29
Կիսվել

Լանգ Լանգի մասնակցությամբ կայացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական համերգը

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որին ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Սա նրա առաջին այցն էր ոչ միայն Հայաստան, այլև տարածաշրջան։

Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճը մեծ ընդունելության արժանացրեց Լանգ Լանգին՝ բուռն ծափահարություններով ողջունելով նրա կատարումները։ Համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին։ Ռախմանինովի կոնցերտից հետո վիրտուոզ դաշնակահարը նվագախմբի հետ կատարեց Արամ Խաչատրյանի «Անդանտինոն»։

«Մենք կատարում ենք դաշնամուրի ամենահուզիչ կոնցերտներից մեկը։ Մաեստրո Սմբատյանի հետ սա առաջին համագործակցությունն է, թեև վաղուց ենք ճանաչում միմյանց։ Նվագախումբը շատ լավ նվագեց։ Մենք լավ թիմ ենք, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նվագում են մեծ նվիրումով»,- առաջին փորձից հետո ասաց դաշնակահարը։ Իսկ ահա համերգին կայացած ելույթից հետո այսպիսին էր Լանգ Լանգի տպավորությունը. «Հրաշալի էր ամեն ինչ։ Ֆանտաստիկ հոբելյանական համերգ էր։ Ես մեծ հաճույք ստացա։ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ես հաճույքով կվերադառնամ այստեղ»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը իր խոսքում նշում է, որ նվագախումբը շատ սիրված է հանրության կողմից։ Նվագախումբ, որը համարձակ է իր ամբիցիաներով, գեղարվեստական մտածողությամբ, հնչողությամբ, և հոբելյանական համերգն ու համաշխարհային մեծության աստղի մասնակցությունը այդ ամենի ապացույցն են։  «Լանգ Լանգն իր արվեստով փոխել է միլիոնավոր մարդկանց պատկերացումը դաշնամուրի, դասական մշակույթի մասին։ Նրա մասնակցությունը մեր համերգին մեծ ձեռքբերում է»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։

Համերգի երկրորդ մասում նվագախումբը ներկայացրեց ունկնդրի ամենասիրելի և սպասված նախագծերից կատարումներ։

Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու համար, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով են պարգևատրվել՝ Մերձավոր Արևելքի առաջատար կատարողական արվեստի կենտրոնի՝ Dubai Opera-ի ղեկավար, մշակութային հեղինակավոր գործիչ, գիտնական Պաոլո Պետրոչելլին, Royal Opera House Muscat օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին, բազմակի Գրեմմի մրցանակակիր, դասական երաժշտության ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը, ջութակահար, Jingse International Culture and Education կազմակերպության նախագահ Յուան Յուանը, միջազգային երաժշտական փառատոների և մրցույթների նախագահ, մշակութային գործիչ և բարերար Կոնստանտին Իշխանովը:

Անվանի արվեստագետներն իրենց գործունեությամբ մեծ ներդրում են ունեցել հայ կատարողական արվեստի և հայ դասական երաժշտարվեստի տարածման գործում։ Նրանց աջակցությամբ իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մի շարք կարևոր նախագծեր, որոնք նպաստել են հայկական երաժշտարվեստի ներկայացմանը միջազգային բեմերում և Հայաստանի ու արտերկրի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։

14/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
+0
Եվրո (EUR)
442.61
+3.86
Ռուբլի (RUR)
4.9341
+0
Լարի (GEL)
139.26
+0.1
56968
-616
Արծաթ
897.04
-14.23