Ներդրողները կասկածում են OpenAI-ի ռազմավարությանը՝ Anthropic-ի աճի ֆոնին
Financial Times-ի տվյալներով՝ ներդրողների մի մասը կասկածներ է հայտնում OpenAI-ի շուրջ 852 մլրդ դոլար գնահատականի վերաբերյալ՝ նշելով ընկերության ռազմավարության անորոշությունը։
Քննադատության էությունը այն է, որ OpenAI-ը միաժամանակ զարգացնում է երկու տարբեր ուղղություն՝ զանգվածային ChatGPT պրոդուկտը՝ միլիարդավոր օգտատերերի համար, և կորպորատիվ լուծումները՝ բիզնեսի ու կոդինգի ոլորտի համար։ Որոշ վաղ ներդրողների կարծիքով՝ սա նման է ֆոկուսի բացակայության և «կենտրոնացում չունեցող ընկերության»։
Այս ֆոնին ուժեղանում է մրցակցի՝ Anthropic-ի կողմից ճնշումը։ Ընկերության revenue run-rate-ը, սեփական հայտարարությունների համաձայն, մեկ տարվա ընթացքում աճել է 9 մլրդ դոլարից մինչև 30 մլրդ դոլար, մինչդեռ OpenAI-ի համանման ցուցանիշը փետրվարին գնահատվում էր մոտ 25 մլրդ դոլար։
Սակայն OpenAI-ի ներսում պնդում են, որ համեմատությունը ճիշտ չէ, և որ Anthropic-ի իրական եկամուտները կարող են շուրջ 9 մլրդ դոլարով գերագնահատված լինել՝ հաշվարկի մեթոդաբանության առանձնահատկությունների պատճառով։
Լրացուցիչ լարվածություն է ստեղծում նաև երկրորդային շուկան․ Anthropic-ի բաժնետոմսերի նկատմամբ հետաքրքրությունը առաջին անգամ գերազանցել է OpenAI-ի բաժնեմասերի պահանջարկը։ FT-ի տվյալներով՝ ներդրողները կարծում են, որ ներկայիս գնահատականը արդարացնելու համար OpenAI-ին անհրաժեշտ կլինի IPO իրականացնել՝ ավելի քան 1.2 տրլն դոլար կապիտալիզացիայով։
Միևնույն ժամանակ OpenAI-ն ունի առանցքային առավելություն՝ ենթակառուցվածքը։ Ընկերությունն ունի մոտ 8 ԳՎտ հաշվարկային հզորություններ, մինչդեռ Anthropic-ը համադրելի մակարդակի կհասնի միայն 2027 թվականի վերջում։
Արդյունաբերության ներսում սա ձևավորում է դասական դիմակայություն․ OpenAI-ը խաղադրույք է անում մասշտաբի և ենթակառուցվածքի վրա, Anthropic-ը՝ կորպորատիվ եկամուտների աճի և արդյունավետության վրա:
Եվ ներդրողները գնալով ավելի հաճախ սկսում են գնահատել ոչ միայն տեխնոլոգիաները, այլ նաև այն, թե որ բիզնես մոդելը կդառնա ավելի կայուն՝ ԱԲ շուկայի երկարատև մրցավազքում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

