Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
Չինաստանի ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում արագացել է մինչև 5%՝ գերազանցելով կանխատեսումները
16/04/2026 12:31
Կիսվել

Չինաստանի ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում արագացել է մինչև 5%՝ գերազանցելով կանխատեսումները

Չինաստանի տնտեսությունը 2026 թվականի առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ աճել է 5%-ով՝ հասնելով 33.4 տրլն յուանի (4.87 տրլն դոլար): Այս մասին հայտնել է ՉԺՀ Պետական վիճակագրական վարչությունը։

ՀՆԱ-ի աճի տեմպերը արագացել են՝ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբերին գրանցված 4.5%-ից։

Trading Economics-ի և Reuters-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում սպասում էին ավելի համեստ աճ՝ 4.8%։

2026 թվականի հունվար-մարտին նախորդ երեք ամիսների համեմատ Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 1.3%-ով՝ համապատասխանելով կանխատեսումներին։ Չորրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել էր 1.2%։

Առաջին եռամսյակում արագացել է արտադրության և առաջարկի աճը, շուկայական պահանջարկը շարունակել է բարձրանալ, զբաղվածության իրավիճակը ընդհանուր առմամբ մնացել է կայուն, շուկայական գները չափավոր աճել են:

Չինաստանի բնակչության մեկ շնչին ընկնող տնօրինելի եկամուտները հունվար-մարտին տարեկան կտրվածքով աճել են 4.9%-ով՝ հասնելով 12 782 յուանի։ Այդ թվում՝ քաղաքային բնակիչների եկամուտները բարձրացել են 4.2%-ով, գյուղական բնակչությանը՝ 6.1%-ով։

2025 թվականի արդյունքներով՝ ՉԺՀ տնտեսությունն աճել էր 5%-ով։ Ընթացիկ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում նախատեսված է 4.5-5% աճ։

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64