2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 1․99 տրլն դրամ (+12․4%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ. փետրվարի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,989,920 մլն դրամ, 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12․4%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 14․6%-ով և կազմել 1,072,362 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 33%-ով և կազմել 225,824 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 37%-ով և կազմել 663,990 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը աճել է 114․3%-ով և կազմել 25,296 մլն դրամ։
