Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Նավթի գներն աճում են ավելի քան 5%-ով. Brent-ը վաճառվում է 95.3 դոլարով՝ մեկ բարելի դիմաց
20/04/2026 11:14
Կիսվել

Նավթի գներն աճում են ավելի քան 5%-ով. Brent-ը վաճառվում է 95.3 դոլարով՝ մեկ բարելի դիմաց

Նավթի գները երկուշաբթի օրվա առևտրի ընթացքում աճում են ավելի քան 5%-ով՝ Մերձավոր Արևելքում նոր էսկալացիայի վտանգների ֆոնին՝ այն բանից հետո, երբ ամերիկացի զինվորականները վերահսկողության տակ են վերցրել իրանական նավը, իսկ Թեհրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը։

ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը կազմում է 95.33 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 4.95 դոլարով (5.48%-ով) բարձր է նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից։

WTI նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ այդ պահին թանկացել էին 4.94 դոլարով (5.98%-ով)՝ հասնելով 87.53 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Երկու տեսակներն էլ ուրբաթ օրը էժանացել էին ավելի քան 9%-ով՝ այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ Հորմուզի նեղուցը բացել են քաղաքացիական նավերի համար։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից նեղուցի շրջափակումը կշարունակվի մինչև Իրանի հետ վերջնական հրադադարի համաձայնագրի ստորագրումը։

Շաբաթ օրը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ կրկին փակել է Հորմուզի նեղուցը։ Իսկ կիրակի օրը հայտնի դարձավ, որ ամերիկացի զինվորականները Օմանի ծոցում՝ Իրանի դրոշի տակ ընթացող բեռնատար նավ են կանգնեցրել, վերահսկողության տակ վերցրել և ուղեկցել։

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Թեհրանը հրաժարվում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլից՝ դա բացատրելով Վաշինգտոնի չափազանց բարձր պահանջներով, անիրատեսական սպասումներով, բանակցային դիրքորոշման մշտական փոփոխությամբ և Իրանի նկատմամբ շարունակվող ծովային շրջափակմամբ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21